ՐԱՖՖԻ ՄԱԼՅԱՆ

Ծնվել է 1968թ. օգոստոսի 20-ին Բեյրութում (Լիբանան): Նախնական կրթությունը ստացել է Ազգային Ռուբինյան վարժարանում: Ավարտել է Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջը: 8 տարի եղել է Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության անդամ: 2011 թվականից ի վեր՝ Բեյրութի ՀՄՄ-ի ատենապետ: 2018թ. մարտի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Ասպետի կարգ» շքանշանով՝ արժանանալով նաև սրբատառ կոնդակի՝ ազգային ծառայությունների և բարերարությունների համար: Րաֆֆի Մալյանը և Թամարա Թոսունյանը ունեն երեք զավակ՝ Սարգիս, Գևորգ, Թիանա: 2014թ. Արամ և Րաֆֆի Մալյան եղբայրների մեկենասությամբ Անթիլիասում լույս է տեսել Հակոբ Պողոսյանի «Հաճընի ընդհանուր պատմությունը» վերախմբագրված աշխատությունը: