Ցուցադրություն

Աշխարհասփյուռ և հայրենաբնակ հաճընցիների ևս մեկ երազանք իրականություն դարձավ. 1978թ. հիմնադրվեց Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը: Այն գտնվում է Կիլիկիայի Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ներսում: Թանգարանային հավաքածուն բաղկացած է 2202 թանգարանային առարկաներից. այդ թվում՝ հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր փաստաթըղթեր, հուշագրություններ, բացառիկ լուսանկարներ, պատմական Հաճընի կենցաղային և ազգագրական իրեր:

Թանգարանային առարկաների մեծ մասը հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ. հերոսամարտի ան խոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի նահատակների մասունքներ: