Վահագն Կրբեկյան

Ծնվել է 1968թ. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցում: 1986թ. ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1993թ. ավարտելով համալսարանը՝ հասարակական գործունեություն է ծավալել. եղել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Վլադիմիր Ամատունու օգնականը: 2000թ. եղել է Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային ինքնավարության պատասխանատու քարտուղար, ղեկավարել է «Ռուսաստանի հայերի միության»՝ Լենինգրադյան մարզի բաժանմունքը: 2003թ. Վահագնը Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է գիտական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 2004 թվականից ի վեր բնակվում է Երևանում: Վահագնը դասավանդել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում, Հայ_ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2006թ. ի վեր աշխատում է ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և այժմ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանն է: 2020թ. Վ. Կրբեկյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում պատմագիտության բնագավառում: Վահագն Կրբեկյանը «Հայերի մասնակցությունը 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում» (Եր., 2004) մենագրության, «Ռուսական կայսրության հայկական եկեղեցիները 1717-1917» (Եր., 2010), «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմ: Պատմական ուղի» (Մ., 2013) հանրագիտարանների և շուրջ 30 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է: Հաճըն հայրենակցական միության խորհրդի անդամ է: Ամուսնացած է, ունի որդի՝ Գևորգ, և դուստր՝ Նիկա: