Սիմոն Սարգսի Մելիքյան

ՍԻՄՈՆ ՍԱՐԳՍԻ  ՄԵԼԻՔՅԱՆ

Սիմոն Սարգսի Մելիքյանը ծնվել է 1889թ. Հաճընում (Կիլիկիա): Ականատես լինելով ցեղասպանության ոճիրներին՝ երիտասարդ տարիքում մասնակցել է Ադանայի և Կիլիկիայի այլ քաղաքների ինքնապաշտպանական կռիվներին: Հաճընի 1920թ. հերոսամարտի մասնակիցներից է: Միացել է ֆրանսիական բանակին և նրանց հետ մեկնել Ալեքսանդրիա (Եգիպտոս): Հայկական լեգեոնի կազմում պայքարը շարունակել է Պաղեստինում՝ մասնակից լինելով Արարայի ճակատամարտին: Հասել է Լիբանան, հաստատվել Բեքայի Ռայաք քաղաքի ֆրանսիական զորամասում: Սիմոն Մելիքյանն ուներ հինգ զավակ՝ Հայկ (ծնված Ադանայում), Մուշեղ (ծնված Ղազիրում), Ագապի, Գրիգոր, Վեհանուշ (երեքն էլ ծնված Ռայաքում): Տարիներ անց ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Ագապին 1956թ. ամուսնացել է պոլսեցի Մարտիրոս Միհրանի Խաչերյանի հետ: Զավակներն են՝ Գևորգ, Հայկուհի և Սիլվա: Հայկ և Իվետ Մելիքյանների զավակներն են՝ Սիմոն, Մարթա, Սիլվա, Միշել: