Միրթա Սաչյան

ՄԻՐԹԱ ՍԱՉՅԱՆ
Միրթա Սաչյանը Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանում և «Սբ Գրիգոր Լուսավորիչ» կրթական հաստատությունում հայերենի ուսուցչուհի է, միաժամանակ հայկական ժողովրդական և ազգագրական երաժշտության ճանաչված երգչուհի: Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի միջնորդությամբ ընդունվել է Երևանի կոնսերվատորիայի նորաստեղծ ժողովրդական երգի ամբիոն, չորս տարի ապրել է Հայաստանում, աշակերտել է Հովհաննես Բադալյանին և Խաչատուր Ավետիսյանին (կոնսերվատորիան ավարտել է 1979թ.): Արգենտինա վերադառնալուց հետո չորս երաժիշտների հետ հիմնել է «100 առ 100 Հայկական երաժշտություն» նվագախումբը և երկար տարիներ Հարավային Ամերիկայի հայ գաղութներում հնչեցրել է տասնյակ զտված և ընտիր հայաշունչ երգեր: 15 տարի գործունեությունից հետո Միրթան տաղանդավոր պատանիների հետ հիմնել է ժամանակակից «Haistars» հայ երգ ու պարի խումբ: 1985թ. ամուսնացել է, 1990թ. ծնվել է միակ դուստրը՝ Մելանի Ծովինարը: Միրթան ունի չորս թոռնիկ՝ Մարո, Նար, Արեգ, Վահագն։