Խուան Գաբրիել Թոքաթլյան

ԽՈՒԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԹՈՔԱԹԼՅԱՆ
Խուան Գաբրիել Թոքաթլյանը սոցիոլոգ է, ունի Միջազգային հարաբերությունների մագիստրոսի և դոկտորի աստիճան, որը ստացել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում գտնվող Ջոն Հոփքինսի համալսարանի «Առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցում»։ 2009 թվականից ի վեր դասավանդում և հետազոտական գործունեություն է իրականացնում Բուենոս Այրեսի (Արգենտինա) Տորկուատո դի Տելլա համալսարանում, իսկ 2012թ. ապրիլից համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ֆակուլտետի դեկանն է: Նախկինում՝ 1999-2008 թվականներին, աշխատել է Արգենտինայի Սան Անդրեսի համալսարանում որպես դասախոս։ 1981-1998 թվականներին բնակվել, դասավանդել և հետազոտական աշխատանք է կատարել Կոլումբիայում. եղել է Բոգոտայում Կոլումբիայի ազգային համալսարանի դոցենտ (1995-1998թթ․) և Բոգոտայի Լոս Անդեսի համալսարանի «Միջազգային հետազոտությունների կենտրոնի» (CEI) համահիմնադիր (1982թ․) և տնօրեն (1987– 1994թթ․): Հրատարակել է բազմաթիվ գրքեր, փորձագրություններ (էսսե) և հրապարակախոսական հոդվածներ՝ Արգենտինայի և Կոլումբիայի արտաքին քաղաքականության, ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հարաբերությունների, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային քաղաքականության և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բռնության վերաբերյալ: Կինը՝ Քրիստինա, դուստրը՝ Ալեխանդրա (արվեստի և երաժշտության նվիրյալ. նվագում է տարբեր գործիքներ)։ Պաբլոն գաստրոնոմիական ձեռնարկատեր է. զավակներն են՝ Մարկոս (տնտեսագիտության մագիստրոս) և Մարտինա (նյարդաբան-հոգեբան)։ Դանիելը գործարար է, կինը՝ Վիվիաննա, դուստրը՝ Սոֆյա (դահուկավազքի մարզիչ Կոլորադո, ԱՄՆ)։