Հայրենակցական միություններ
Հաճընի անկումից փրկված շուրջ 400 հաճընցիներ ապահով կյանքի փնտրտուքով հաստատվեցին Կիլիկիայի այլ քաղաքներում՝ ֆրանսիական կառավարության հովանավորչության ներքո:Սակայն, երբ պարզ դարձավ, որ Ֆրանսիան վերջնականապես լքում է Կիլիկիան և հեռանում՝ այն թողնելով Թուրքիային,Ադանայի Ազգային միությունը Հայ քաղաքական կուսակցությունների և երևելիների մասնակցությամբ խորհրդակցություն գումարեց՝ որոշելու կիլիկեհայության վերջին բեկորների ճակատագիրը:Կայացվեց որոշում. զանգվածային գաղթով լքել հայրենիքը:Թե՛ ֆրանսիական, թե՛ թուրքական իշխանությունների բոլոր փորձերը՝ համոզելու հայությանը, որ իրենց կտրվի կրոնական և մշակութային արտոնություններ, և որ նրանք անվտանգ կլինեն, հետ չպահեց հայերին :Ի վերջո, Ֆրանկլին Բույոն և Մուհէդդին փաշան որոշեցին հայերին տալ երկիրը լքելու արտոնություններ՝ ձրի անցագրեր շնորհելով նրանց:Իրենց ձեռքում ունենալով անվտանգ կյանքի վերջին հույս անցագրերը, հայերը գաղթեցին Սիրիա, Լիբանան, Իզմիր, Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Հարավային և Հյուսիսային Ամերիկա:
1921թ. Անկարայի պայմանագրով Ֆրանսիան վերջնականապես ետ քաշեց իր զորքերը Կիլիկիայից՝ այն
հանձնելով Թուրքիային:
Հաճըն հայրենակցական միությունը՝ իր մասնաճուղերով և մամուլով Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ֆրանսիայում և Մերձավոր Արեւելքի երկրներում ծավալեց կրթական, հայրենասեր ու հայրենաշեն աշխատանքներչ, որոնք մեր ժողովրդի կենսունակության անխորտակելի վկայություններն են:Հաճըն հայրենակցական Ընդհանուր միության և մասնաճյուղերի գործունեության փառահեղ պսակը հանդիսանում է Նոր Հաճըն քաղաքի հիմնադրությունը Մայր հայրենիքում:

Հայրենակցական միություն
ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Կիպրոսում հաճընցիական գաղութը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո:Հաճընցիների թիվը կազմում էր մոտ 231 հոգի:Նրանք զբաղվում էին տարատեսակ արհեստներով՝ կոշկակարություն, հյուսնություն, կերպասի վաճառականություն, կլայագործություն, հացագործություն և այլն:Թեւ այնտեղ Հաճըն հայրենակցական միության պաշտոնական մասնաճյուղ չէր գործում, սակայն հաճընցիները կազմակերպում էին ընտանեկան և ընկերական հավաքույթներ և միշտ ապրում էին հաճընցիական գաղափարներով:Հիմնականում նրանք բնակվում էին Նիկոսիա, Ամիանտոս, Լառնակա և Լիմասոլ քաղաքներում: