Ռոուզ Լամբերթ

Նա ամերիկյան միսիոներուհի է,հայկական որբանոցի նվիրյալ աշխատակից։Դարձել է 1909թ․Կիլիկիայում հայկական կոտորածների ականատեսը և մեծ աշխատանք կատարել կիլիկեհայությանն աջակցելու գործում։ Գրել է<Հաճընը և հայերի կոտորածները> գիրքը /1911թ/։Այդ գիրքը ունի չափազանց մեծ նշանակություն։Գիրքը բաղկացած է 7 գլխից։Գիրքն անգլերեն լեզվով է։Այն մեր թանգարանային հավաքածուի եզակի նմուշներից է։
1909թ․ Ադանայի կոտորածների ժամանակ Հաճընը զբաղեցում էր բարձրադիր դիրք և ուներ 30․000 զուտ հայկական բնակչություն։Ապրիլի 4-15 –ը Ներսես վարդապետ Դանիելյանի գլխավորությամբ հաճընցիները ետ մղեցին թուրքական մեծաթիվ ուժերի հարձակումները։10-օրյա ինքնապաշտպանության ընթացքում Հաճընում ոտքի էր ելել և զենք վերցրել փոքրից մինչև ծերունի։Անգլիական հյուպատոսարանի միջնորդությամբ հնարավոր եղավ վերացնել քաղաքի պաշարումը, որով ձախողվեց քաղաքի բնակչության բնաջնջումը, ինչպես, ցավոք , դա եղավ Ադանայում։
․․․Անապատ դարձավ շքեղ Ադանան
Մոխիր է դարձել չքնաղԿիլիկիան,
Կանգուն է միայն Հաճընը սիրուն,
Ինչու չի շարժի ապառաժ Զեյթուն․․․
Պաշարման ողջ ընթացքում Ռոուզ Լամբերթը գտնվել է Հաճընում և կապ պահպանել աշխարհի հետ ՝ամերիկյան հյուպատոսարանի միջոցով։