Միսաք Պալասանյանի գերդաստանը Արգենտինայում

ՄԻՍԱՔ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ՍԵՐՈՒՆԴ
Միսաք Պալասանյանի և Թագուհի Էօրեճյանի զավակները
Միսաք Պալասանյանը և Թագուհի Էօրեճյանը Արգենտինա հասան 1930թ.՝ իրենց հետ բերելով մորից զրկված եղբորորդուն՝ Սարգիս Պալասանյանին, որը դարձավ նրանց առաջին զավակը: Միսաքը և Թագուհին ունեցան ևս երկու զավակ՝ Անդրանիկ և Էդուարդո: Թագուհին այրիացավ, երբ երեք զավակները շատ փոքր էին: Հետագայում ամուսնացավ Խոսե Չիրինկիրյանի հետ, և միասին մեծացրին երեխաներին:
ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ
Միսաք Պալասանյանի և Թագուհի Էօրեճյանի թոռները
Սարգիս Պալասանյանը և Աստղիկ Էօրեճյանը ունեն երեք զավակ՝ Խոսե Միգել (ձեռնարկատեր), Բեատրիս Ավրորա (դերձակ), Ռուբեն Օսկար (էլեկտրոնիկայի ոլորտի մասնագետ): Անդրանիկ Պալասանյանը և Մարիա Քեոշկերյանը ունեն երեք զավակ՝ Խորխե Միգել, Խերարդո Անդրես, Էդուարդո Ռուբեն (երկվորյակներ): Էդուարդո Պալասանյանը և Մարիա Էսթեր Փոնսին ունեն դուստր՝ Կլաուդիա Ալեխանդրա:
ԵՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ
Միսաք Պալասանյանի և Թագուհի Էօրեճյանի ծոռները
Խոսե Միգել Պալասանյանը ունի երկու դուստր՝ Գաբրիելա Սոլետատ և Մելինա: Բեատրիս Ավրորա Պալասանյանը և Գարլոս Մինասյանը ունեն երկու զավակ՝ Գարլոս Արիել (արդյունաբերական ոլորտի ճարտարագետ), Վերոնիկա՝ (հոգեբան): Ռուբեն Օսկար Պալասանյանը և Անա Մարիա Շխլյանը ունեն երկու զավակ՝ Օսկար Խոսե (հեռուստատեսության ոլորտի աշխատող), Մարիա Անաբել (տեխնիկական գիտնական և գրական թարգմանիչ): Խորխե Միգել Պալասանյանը և Սուսանա Թերզյանը ունեն երեք զավակ՝ Դայիանա, Ֆլորենսիա, Խուան: Խերարդո Անդրես Պալասանյանը և Էլիսաբեթ Ալթունյանը ունեն երկու զավակ՝ Նիկոլաս, Մարիա Պելեն: Էդուարդո Ռուբեն Պալասանյանը և Մոնիկա Հայրապետյանը ունեն երկու դուստր՝ Ժամիլա(ձեռներեց), Մելանի (սննդաբան): Գլաուդիա Ալեխանդրա Պալասանյանը ունի երեք զավակ՝ Լորենա, Ռոմինա և Մարիանո Ռոդրիգեսներ:
ՉՈՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ
Միսաք Պալասանյանի և թագուհի Էօրեճյանի թոռների թոռները
Գաբրիելա Սոլետատ Պալասանյանն ունի չորս զավակ՝ Կալո Վալենտին, Սանտինո Գաբրիել Գուեստա, Վալենտինո Էսեգիել Գուեստա, Մալենա Լիբերթատ Գուեստա: Գարլոս Արիել Մինասյանը և Անդրեա Հորիկյանը ունեն երկու զավակ՝ Պենխամին և Լուսիա: Վերոնիգա Մինասյանը և Սեբաստիան Կիժերմո Ռուսոն ունեն երկու զավակ՝ Սոֆյա Գարինե և Մաթիաս Մինաս: Ժամիլա Պալասանյանը և Խերման Փանոսյանը ունեն երկու դուստր՝ Գաթալինա և Մարթինա: