Ժերար Շալյանը
1931
1 Oct
Ֆրանսիա

2019թ․մայիսի 20-ին թանգարան այցելեցին երեք սփյուռքահայ։ Նրանցից ամենաավագը առաջինը մոտեցավ Հին Հաճընի կյանքը պատկերող ցուցափեղկին։ Հայացքը հառեց մի լուսանկարի վրա․ անցան րոպեներ, կարծես հիշողության թելն էր բռնել․ապա հարցրեց՝ թե ով է պատկերված այս նկարում։ Հաճընի վերջին քաղաքապետ Կարապետ Չալյանն է․ եղավ իմ պատասխանը, որը կարծես նրան անչափ գոհացրեց։ Մեծ հուզմունքով շրջեց թանգարանում և հեռանալիս որպես հուշ նվիրեց իր հեղինակած այս գիրքը, որտեղ գրված է․
Հորեղբորս, որ մեռավ զենքը ձեռքին եւ բոլոր նրանց ովքեր դիմադրեցին և դիմադրում են ամենուրեք։

Ժերար Շալյանը Հակամարտությունների և խաղաղության հետազոտություների կենտրոնի խորհրդի անդամ է: Նա զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ է:
1997-2000 թթ. նա Փարիզում տեղակայված Հակամարտությունների ուսումնասիրման եվրոպական կենտրոնի տնօրենն էր:
1980-1989 թթ. եղել է դասախոս Ֆրանսիայի վարչական ազգային դպրոցում:
1984 թ. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կանխատեսումների և վերլուծությունների կենտրոնի խորհրդական էր:
1964-2000 թթ. նա իրականացրել է ավելի քան 12 տարածքային հետազոտություններ որպես դիտորդ Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում, Շրի Լանկայում, Չեչնիայում, Պերուում և Քրդստանում:
Ժերար Շալյանը մոտ 40 հատորի հեղինակ է, որոնցից 20-ը թարգմանվել է անգլերեն: