Գարուն Պաղպուտարյան

ԳԱՐՈՒՆ ՊԱՂՊՈՒՏԱՐՅԱՆ
Թավջութակահարուհի Գարուն Պաղպուտարյանը ծնվել է Դամասկոսում 1979թ.: 7 տարեկանից սովորել է «Սուլհի ալ-Վադի»-ի երաժշտական հաստատության թավջութակի բաժնում։ 2003թ. ավարտել է Դամասկոսի Երաժըշտության բարձրագույն ինստիտուտը: Նա եղել է «Սուլհի ալ-Վադի»-ի մանկական նվագախմբի և Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի անդամ, ինչպես նաև թավջութակահարների «Violoncellissimo» խմբի և Դամասկոսի բարոկկո մենակատարների խմբի անդամ: Երաժշտական ուսումնական ծրագրերի և նախագծերի հեղինակ է:
2009 թվականին ստացել է Լիոն-Ֆրանսիա Երաժըշտության ազգային կոնսերվատորիայի «Formation Musicale» դիպլոմը: 2015 թվականից նա տեղափոխվել է Նիդեռլանդներ, համագործակցում է երկրի հյուսիսային հատվածի մի քանի նվագախմբերի հետ։ Նա երկու անգամ նվագել է որպես հրավիրյալ թավջութակահար «WDR Funkhausorchester-Köln»-ում (2017): Նա մասնակցել է «EU-Terpe» նախագծին 2018 թվականին Իտալիայում, Իսպանիայում և Բոսնիայում, նվագել է «SEPO-Syrian Expat Philharmonic Orchestra»ի հետ եվրոպական տարբեր երկրներում (2017-2018): 2018 թվականի հունիսին Գարուն Պաղպուտարյանը ավարտել է Պրինս Կլաուս կոնսերվատորիան Գրոնինգենում՝ ստանալով ILT թավջութակի մագիստրոսի կոչում: Գարուն Պաղպուտարյանը նվագում է մի քանի անսամբլներում և նվագախմբերում, ինչպիսիք են «Mezzop Trio»-ն և «Nootstroom»-ը: Այժմ նա «Opera Spanga»ի թավջութակահարուհին է, ինչպես նա «Muziek aan Bed» հիմնադրամի թավջութակահարներից է. նվագում են տարբեր հիվանդանոցներում և խնամքի հաստատություններում։