Արմեն Օրուջյան

ԱՐՄԵՆ ՕՐՈՒՋՅԱՆ
Ամերիկահայ գործարար, նորարարական էկոհամակարգերի մասնագետ, գիտությունների թեկնածու, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն, Athgo (ԱԹՀԳՕ) կորպորացիայի հիմնադիր և նախկին նախագահ, ՄԱԿ-ի ՏՀՏ և Զարգացման գլոբալ դաշինքի (GAID) հիմնադիր անդամ
Արմեն Համբարձումի Օրուջյանը ծնվել է 1974թ. փետրվարի 15-ին: Օրուջյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանն ավարտել է քաղաքագիտության բակալավրի աստիճանով, Քլերմոնթի համալսարանի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցն ավարտել է մագիստրոսի և գիտությունների թեկնածուի կոչումով։ 1999թ. Օրուջյանը հիմնադրել է Athgo կորպորացիան, որը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնում և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում։ Գործունեության սկզբնական շրջանում Օրուջյանը մասնակցել է տարբեր քաղաքական գործընթացների, որպես խորհրդական աշխատել է ԱՄՆ-ում քաղաքական տարբեր արշավների, այդ թվում՝ նախագահական նախընտրական արշավների շրջանակում։ 2001թ. երիտասարդների և սոցիալական խնդիրներ ունեցողների համար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Օրուջյանը նախաձեռնել է իրավապաշտպան շարժում, որի ցույցերին Լոս Անջելեսում մասնակցել է ավելի քան 40 000 երիտասարդ և շահառու քաղաքացի։ Սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով և համախմբելով երիտասարդների ներուժը՝ շարժումն այսօր դարձել է ամենամյա նախաձեռնություն, որի համակիրների թիվը գերազանցում է 150 000-2006թ. Օրուջյանը դարձել է ՄԱԿ-ի ՏՀՏ և Զարգացման գլոբալ դաշինքի (GAID) հիմնադիր անդամ և մինչև 2013 թվականը եղել GAID-ի համանախագահ։ Օրուջյանը ճանաչվել է ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերով ներկայացուցիչ, ընտրվել որպես «Asia Society»-ի՝ մինչև 40 տարեկան երիտասարդ առաջնորդ։ Մինչև 2015թ. եղել է ՄԱԿ-ի թվային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնված հանձնաժողովի հանձնակատաև տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն։ Նրա ղեկավարությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը Հայաստանում մեկնարկել է կրթաթոշակ ԳՏԻՄ-ի ասպիրանտների լավագույն 10%- ի համար, նա նաև հիմնադրել է Հայաստանում առաջին գիտատեխնոլոգիական ցանցը: 2017թ. Օրուջյանը դարձել է Ռայս համալսարանի Ջեյմս Ա. Բեյքերի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդի անդամ, «Ասիական միություն» կազմակերպության գլոբալ խորհրդի անդամ, Քլերմոնթի համալսարանի կողմից արժանացել է զգալի ձեռքբերումներ արձանագրած շրջանավարտի մրցանակի: Բնակվում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա):