ՓՈԽԱՆՑԻ՛Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ․․․ Գլուխ 5

Հոկտեմբերի 15․․․Արշալույսին թնդանոթների ուժգին ռմբակոծություն պայթեց ամեն կողմից։Կրակի հեղեղ էր թափվում քաղաքի վրա՝ առաջացնելով հրդեհ։Տները փլվում էին մեկը մյուսի ետևից։Բնակչության մեծ մասը ահաբեկված դուրս էր վազում՝ չիմանալով ուր փախչել ․․․Դիրքերի միջև  կապը կտրված էր․մի քանի հրամանատար բնակիչներին քաղաքից դուրս բերելու ծրագիր էին կազմում։Հայրս պատմում էր, որ իրավիճակը օրհասական էր, քաոսային։ Չորս-հինգ հարյուր մարտիկներ՝ հրացաններով և չնչին քանակի փամփուշտներով պետք է պաշտպանեին քաղաքը մինչև ատամները զինված թուրքական բազմահազարանոց կանոնավոր բանակի դեմ։Նրանք դիմադրում էին ու զոհվում։Քաղաքի ռմբակոծումը շարունակվում էր, որից ամենուրեք հրդեհներ էին բռնկվում։Օգտվելով քաղաքում տիրող խառնաշփոթից և խուճապից թուրքերը ներխուժեցին քաղաք՝ հնարավորություն չտալով մարդկանց ուշքի գալու։Թուրքերը կոտորում էին բնակիչներին քաղաքի ներսում և միաժամանակ վառում նրանց տները։Լեռներից բոլոր թուրքերը իջել էին քաղաք՝ փնտրելով հայերի՝ նրանց կոտորելու համար։Ողջ մնացած  հաճընցի զինվորները պայքարելով ճեղք էին բացում՝ողջ մնացած հաճընցիներին Ադանա հասցնելու համար։Նրանք հեռանում էին ՝հետևում թողնելով դժոխքի մեջ սուզված իրենց քաղաքը։Ամենքի նման մայրս էլ, փոքրիկ աղջկան կապեց մեջքին, մի ձեռքով բռնեց որդի Անդրանիկի ձեռքը,  դուրս թռավ տանից և վազեցին հեռու՝ այրվող տներից։Մոր, քույրերի, հարսների և տասը երեխաների հետ մայրս սլանում էր դեպի հարավ։Հանկարծ լսվեցին անսպասելի կրակոցներ և կանայք ու երեխաները փախան տարբեր ուղղություններով։Նրանք հենց այդտեղ բաժանվեցին իրարից․ մայրս նրանց այլևս չպիտի տեսներ։Մայրս շարունակումէր փախչե՛լ․․․հանկարծ վեր թռավ մի կրակոցից, որից մեջքին կապած փոքրիկը ընկավ։Մայրս շարունակեց վազել Անդրանիկի հետ, հնչեց երկրորդ կրակոցը․․․Այս անգամ Անդրանիկը բաց թողեց մորս ձեռքը․․․Մայրս ընկավ, երբ արթնացավ և տեսավ տղային անշունչ իր կողքին՝ մեռնել էր ուզում․․․։Փորձելով վերջ տալ իր կյանքին նա իրեն նետեց կարծեցյալ անդունդը, բայց հայտնվեց փոսի մեջ։

Թշնամու գիծը անցած զինված պաշտպանները , որոնց հետևում էին անզեն մարդկանց ամբոխը, որոնց թվում էր հայրս  հասավ Աթմա։Հոկտեմբերի 21-ին խումբը ենթարկվեց թուրքերի հարձակմանը։Մեծ դժվարություններ կրելով նրանք հասան Ադանա։

Փոսի մեջ ընկած մայրս գիտակցության գալով լսեց իրեն կանչող մի ձայն՝ Սառ՛ա, Սառ՛ա։Ապտաները նրանստիպեցին բացել կոպերը ։Նա ճանաչեց Հռիփսիմեին , մի քաջ կին էր , ով մանկաբարձուհի էր աշխատել Հաճընում։Հռիփսիմեն մենակ չէր , մի կին և մի տղամարդ ևս փրկվել էին, դարձան 4-ը։Նրանք մագլցեցին, իջան , վազեցին , քայլեցին լեռներով մինչև լուսաբաց։Մութն ընկնելուն պես նորից ՝ իրենց ետևում թողնելով հայրենի լքված քաղաքը , պիտի գտնեին Ադանայի ճամփան։12 օր նրանք դեգերում էին ։15-րդ օրը տեսան Ադանան։Մայրս պատմում էր , որ տեղ էին հասել ցնցոտիներով, ինչպես մուրացկանները։ Հասնելով Ադանա,անսպասելիորեն նա գտավ իր երկու ողջ մնացած եղբայրներին։ Ամբողջ գերդաստանից փրկվել էին միայն երեքը․․․

Մայրս պատմում էր, որ տեղ հասնելուց երկու օր անց բոլոր ողջ մնացածները գալիս էին նորեկներին տեսնելու, որպեսզի Հաճընի և իրենց հարազատների մասին տեղեկություններ ստանան։Մայրս անմիջապես ճանաչեց Սաչյանների հարուստ ընտանիքի հարուստ ժառանգորդին ՝ Ասատուր Սաչյանին , ով պետք է դառնար իմ հայրը։Բայց դժբախտաբար մայրս նրա ընտանիքից լուր չուներ։Նա մնացել էր մենակ․․․․Կորցնելով իրենց ընտանիքները, հարազատներին, հայրս և մայրս պատրաստվում էին   միասին վերսկսել իրենց կյանքը։ Այլևս միայնակ չէին։

Վերապրողների կյանքը նոր իմաստ ստացավ։Ծնողներս փրկված մի քանի  գաղթական հաճընցիների հետ հասան Մերսին, ապա Բեյրութ, իսկ 1923-1927թթ․ տեղափոխվեցին Ֆրանսիա և իրենց ճամպրուկները վայր դրեցին Շասսում։

Այսպիսով,  երբեմնի 35․000 բնակիչ ունեցող Հաճընից, եղեռնից փրկված ութ հազար բնակիչներից 1920թ․ կոտորածից փրկվեց ընդամենը մոտ 400 զինված տղամարդ և յոթը կին, որոնք կարծես Հաճընի կանանց յոթը մասունքները լինեին։

Նրանք բոլորը մեր հերոսներն են։

ՎԵՐՋ

Կիլիկիայի հայերի պատմության թանգարանային հավաքածու