ՓՈԽԱՆՑԻ՛Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ․․․ Գլուխ 4
Արամ Կայծակի գլխավորությամբ գտնվող 100 հոգանոց խումբը թաքնվել էր քաղաքի արևմտյան հատվածում։60 հոգանոց մեկ այլ խումբ դարան էր մտել արևելքում։Երեկոյան կողմ պլանի համաձայն բոլոր պաշտպանական զորքերը անաղմուկ տեղակայվեցին թուրքական առաջին գծերի դիմաց։Միևնույն ժամանակ բնակչությունը հավաքվում է քաղաքի ծայրամասում, նրանք պետք է աղմուկ բարձրացներին , որպեսզի թուրքերը կարծեին, թե հայերը լքում են քաղաքը։Գիշերվա ժամը մեկին, պաշտպանները կրակ բացեցին թշնամու վրա, որին հաջորդեց բնակչության աղմուկ-աղաղակը․․․։Թուրքերը կարծեցին, թե իրապես հաճընցիները փախչում են իրենց քաղաքից և կրակ բացեցին թնդանոթներից։Հայերին հաջողվել էր թուրքերի ուշադրությունը գրավել քաղաքի ներքին դիրքերի վրաև շեղել նրանց սեփական բանակի թիկունքից։Այդ ժամանակ 200 քաջեր հարձակվեցին նրանց վրա գոռալով ․<Անդրանիկ փաշայի զորքերը եկել են , փախե՛ք>։Հավատալով և խուճապի մատնվելով թուրքերը փախան՝ թողնելով 200 յուրայինների, հաճընցիներից զոհվեց մոտ 50-ը։Հայերը գրավեցին 2 գնդացիր, մոտ 100 հրացան՝ 25 արկղ փամփուշտներով, 5 արկղ ֆրանսիական ռումբ, 1 թնդանոթ՝ 450 արկով և հեռագրեր․․։Մոտ մեկ ժամ տեղափոխելով թնդանոթը բերվեց Հաճըն՝ Սուրբ Կույս եկեղեցու բակ։Թնդանոթի 4 կրակոցով ազդարարվեց այդ հիշարժան սխրագործությունը․․․։Հեռագրերից մեկը ուներ այս բովանդակությունը․<Դողան բեյ, մենք ամաչում ենք արտասանել Հաճըն բառը։Ձեր թուլությունը ցավալի է։Թուրքերի հաջողությունը կախված է Հաճընի անկումից, որը համարվում է Կիլիկիայի ամենաամուր քաղաքը։Ամեն օր սպասում ենք Կիլիկիայի դռան բացմանը>։Մուստաֆա Քեմալ,1920թ․։
Ինչպես պատմում էր մայրս, նրանց մեկ այլ վտանգ էր սպառնում․ սովը։Ամեն օր ձի էին մորթում՝ զինվորներին կերակրելու համար։Այլևս ո՛չ շուն կար, ո՛չ կատու․․․Քաղաքում նույնիսկ խոտ կամ բուսականություն չկար այլևս , իսկ դիրքերի մյուս կողմում մրգերն ու բանջարեղենը փտում էր այգիներում։Սովյալներից շատերը կաշվից կտորներ էին կրծում․․․Ամեն օր սովից մարդիկ էին մահանում։Հանկարծ ամբողջ աշխարհից լքված այդ քաղաքում հույսի մի շող արթնացավ, երբ օգոստոսի 20-ինԱդանայից Հաճըն հասան երեք հաճընցի քաջեր և հայտնեցին, որ Հաճընին օգնության համար կամավորներ են գալու, սակայն բնակչությունը այլևս չէր հավատում։Քաղաքապետ Չալյանը առաջարկեց իրագործել բնակչության տարհանման ծրագիրը, մինչդեռ Ճեպեճյանը և Արամ Կայծակը մեղադրում էին նրան ՝ Հաճընը դատարկելու և թուրքերին հանձնելու ցանկության մեջ։Ավա՛ղ․ ոչ մի օգնություն չէր նշմարվում հորիզոնում։Դժբախտաբար, հայ կամավորներ երբեք չպիտի Հաճըն գային։Չալյանը սեպտեմբերի 11-ին վերջին անգամ ժողով արեց, որին ներկա էր նաև հայրս, և բացատրեց , որ Հաճընը փրլելու ոչ մի միջոց չկա,պետք է հեռանալ։Հաճընը հանձնելու մասին խոսք անգամ լինել չէր կարող ։Գնալով հաճընցիների վիճակը ողբերգական էր դառնում։Սովը հնձում էր մարդկանց։Վերջին հույսը սրտում նրանք օգնության էին սպասում։Գնալով օղակը ավելի ու ավելի էր սեղմվում քաղաքի շուրջ։
Հոկտեմբերի 13-ին Հաճընի շուրջ ՝ բոլոր ուղղություններով հետախույզներ ուղարկվեցին։Վերադառնալով հոկտեմբերի 14-ին նրանք դժվարանում էին բառերով արտահայտել իրենց տեսածը․․․Մոտ 200 վրան էր խփված Սուրբ Սարգսի դաշտում՝ 2000 թուրք զինվորի համար,Չաթախի կողմից դրված էր 2 մեծ թնդանոթ և անհամար թուրք զինվորներ։Քիրազ Օլուգի լեռան վրա՝ մեկ այլ թնդանոթ, 60սայլ արկ և անսահման քանակի զինամթերք․․․։Հաճընի հրամանատարությունը որոշեց գրոհի անցնել, սակայն ստիպված էին հետաձգել ռազմական գործողությունները, որովհետև արևն արդեն ծագում էր։
Սակայն , հոկտեմբերի 15-ին Հաճընն արևածագը տեսնելու էր վերջին անգամ։
Շարունակելի․․․․
Կիլիկիայի հայերի պատմության թանգարանային հավաքածու