ՓՈԽԱՆՑԻ՛Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ․․․ Գլուխ 1

1920-1922թ․Կիլիկիայում տեղի ունեցած իրադարձությունների  մասին շատ քիչ է հիշվում, անգամ մոռացվում է։Ծնողներս խնդրել էին իրենց չորս երեխաներին, որ երբեք չմոռանան այդ տարեթվերը, հատկապես 1920թ․ հոկտեմբերի 15-ը, և ահա թե ինչու գրեցի //ՀԱ՛ՃԸՆ, ԵԹԵ ՔԵԶ ՄՈՌԱՆԱՆՔ // գիրքը։Այս գրքում ներկայացնում եմ ոչ միայն իմ ծնողների, այլև Հաճըն քաղաքի բնակչության հուշերը։ Չգիտեմ անգամ բարեբախտություն, թե դժբախտություն կարող եմ համարել այն, որ ունեի երկու հոգու՝ հորս և մորս վկայություններն այս գիրքը գրելու համար։Հայրս ջարդերից փրկված 350 զինված հաճընցիներից մեկն էր։Ընդհանրապես ողբերգական դեպքերից  փրկվածները չեն ցանկանում այդ մասին խոսել, բայց հայրս ուզում էր բարձրաձայն աղաղակել և ողջ քաղաքակիրթ աշխարհին հայտնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Կիլիկիայում․․․։Մորս վկայությունները շատ արժեքավոր են, բայց՝ ցնցող, քանի որ նա հրաշքով էր մահից ազատվել։Նա միայնակ իր երկու երեխաների հետ 1920թ․ հոկտեմբերի 15-ին կրակի, մոխիրների, ծխի, լացի, մահամերձների և մեռածների միջով կտրել-անցել էր ՀԱՃԸՆԸ։Այս գիրքը գրել եմ հինգ տարում, քանի որ ինձ համար հեշտ չէր իմ հարազատ ընտանիքի վերաբերյալ սարսափելի տեսարաններ նկարագրելը, բայց պետք է հաղթահարեի այդ դժվարությունները,գրեթե ամեն օր, քիչ-քիչ, քանի որ խոստացել էի հորս և պետք է նրա պատգամը իրականացնեի։

Հազիվ ութ տարեկան եմ․ ընկերներիս հետ խաղում եմ պուրակում։Դա հսկայական ծառերով մի տարածություն է, որտեղ գտնվում է մի դղյակ։Այդ դղյակը դարձրել էին դպրոց և դա իմ դպրոցն է։ Փոքր թեքություն ունեցող մի ճանապարհ միացնում է դղյակի ներքևում գտնվող կամուրջը /Կանտոնըման/ճամբար/կոչվող թաղամասին։Այնտեղ ապրում էին ․․․հայկական եղեռնը վերապրողներից կազմված ընտանիքներ՝զեյթունցի, խարբերդցի,հաճընցի, ուրֆացի․․․։Այդ բնակչությունը կենտրոնացել էր Շաս համայնքում, որը մետաղաձուլական գործարան ուներ , և որտեղ գաղթականները աշխատանք էին գտել։

Հայրս լռակյաց մարդ է ․․․ նա բարձրահասակ է, նույնիսկ ուժասպառ անող աշխատանքային օրվանից հետո հասակը ՝ ուղիղ ու շիտակ։Նա ունի գեղեցիկ կնճռոտ դեմք, կարճ խուզած խիտ ալեխառն մազեր, հոգնած աչքեր։Ընկերներս ինձ հաճախ հարցնում էին ՝ նա իմ հայրկն է թե պապիկը։Նրանց հարցն ինձ ստիպում էր հայրիկիս համեմատել նրանց հայրերի հետ։Եվ իսկապես , նա իր վաթսուննանց տարիքով կարող էր պապիկս լինել։Բայց ոչինչ չէր կարող խաթարել այն սերը , որ ես տածում էի նրա նկատմամբ․․․Նայելով մորս՝ դժվար չէր հասկանալ, որ նրա մեջ նորից արթնացել էին իր անցյալի վշտագին հուշերը, որովհետև առաջին անգամը չէր , որ նրան հանկարծակի բերելով՝ տեսնում էի թե ինչպես է արցունքով լցված աչքերով մելամաղձոտ երգեր երգում։Նա միջահասակ էր, շիկահեր, սպիտակամաշկ, կապույտ աչքերով, շատ գեղեցիկ ուղիղ քթով, որը կարծես քանդակած լիներ։Նա բնական գեղեցկություն ուներ, թեւ հիսունին մոտ էր և երբեք արդուզարդի միջոցներ չէր օգտագործել։Ականջներումս հնչում է մայրիկիս երգի մեղեդին։Իդեպ այն դարձել է իմ օրորոցայինը, և ես այն անգիր գիտեմ։Բայց ես երբեք այդ  երգի բառերին ուշադրություն չէի դարձրել․

․․․Ինձ հանեցին իմ տնից , իմ երկրից

Բաժանեցին իմ մորից ու ընտանիքից

Ես կուլամ, կուլամ․․․

Փախցրին , տարան կույս աղջիկներին , սպանեցին մեր երեխաներին,

Ստիպեցին ուրանալ մեր հավատը, ես կուլամ, կուլամ․․․

Չեմ կարողանում քնել։Անվերջ հիշում եմ մորս վշտահար դեմքի ողբատանջ արտահայտությունը։․․․Ես միշտ փորձել եմ նրան մի քանի հարց տալ, որոնք խռովում էին իմ մանկական հոգին, բայց չեմ համարձակվել՝ վախենալով տխրեցնել նրան։Այգ անգամ ես հավաքում եմ ողջ ուժերս և հարցնում․

-Մայրի՛կ, ես միշտ տեսնում եմ քո արցունքները, թեւ դու դրանք թաքցնում ես։Ինչու ես միայն տխուր երգեր երգում։Ուրիշ երգ չգիտես։Կուզես ես քեզ սովորեցնեմ։Բայց դրանք ֆրանսերեն երգեր են ։

Մայրս խորը հառաչում է և ոչինչ չի ասում․

-Մայրի՛կ,շատերի տատիկներն ու պապիկներն են իրենց թոռնիկներին դպրոցից տուն տանում, ես որ չորս տատիկ պապիկ պիտի ունենայի, ինչու ոչ մեկը չունեմ։Որտեղ են նրանք։

-Սիրելի՛ս, կարևորն այն է, որ այսօր մենք մի գեղեցիկ ընտանիք ենք կազմել՝ հայրդ, ես երկու եղբայրներդ քույրդ ու դու։Մենք բոլորս առողջ ենք ու ապահով․․․Ա՛խ, աղջիկս կմեծանաս ՝ կհասկանաս։Դու դեռ շատ փոքր ես։

Վերջապես անընդհատ լսելով ծնողներիս ցավալի պատմությունները․․ես ուզում եմ ներկայացնել այն հանգամանքները, որոնցում 1915-18թթ․բռնագաղթի ենթարկված, տառապած, անապատներում և համակենտրոնացման ճանմբարներում թափառած հայերը ․․․ 1919թ, վերադարձան իրենց ծննդավայրը․․ և եթե հնարավոր է՝ նոր կյանք սկսելու ։Կիլիկիայի լեռներում գտնվող  ՀԱՃԸՆ քաղաքը պաշարվեց թուրքերի կողմից ր դիմադրեց ութ ամիս շարունակ՝ աշխարհից մեկուսացված, առանց գոյության միջոցների, առանց պաշարի, առանց զենքի ու օժանդակության , լքված և միայնակ՝ քեմալական կանոնավոր բանակի դեմ։

Ընդամենը յոթ կին էր կարողացել ողջ մնալ՝ անցնելով հրի ու սրի, թնդանոթների կրակոցների ու թուրք զինվորներրի գնդակների միջով , որոնց թվում  և՝ մայրս։

Շարունակելի․․․․