Փամփուշտը օգտագործվել է Հաճընի 1920 թվականի հերոսամարտի օրերին :

19 ամյա բուժքույր Ագուլինե Թաթուլյանը այդ օրհասական օրերին նաև զինվոր էր,տղամարդկանց կողքին կենաց մահու կռիվ էր տալիս մի քանի անգամ գերակշիռ թուրքական բանակի դեմ: Հերթական մարտի ժամանակ  թուրքական զենքից արձակված գնդակը խոցում է իր առջև կանգնած Սիրուհի Գրքաշարյանին և անցնելով նրա միջով խրվում Ագուլինեի ձախ կողոսկրի մեջ:Աղջիկը վիրավորվում է, սակայն կարճ  ժամեր անց կրկին վերադառնում մարտական ընկերների մոտ և շարունակում կատաղի մարտը:

Ագուլինե Թաթուլյանը բազմիցս եղել է կռիվների կիզակետում , դիմադրել թշնամուն և 1920թվականի  հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը  Հաճընի անկման ճակատագրական օրը  մազապուրծ փրկվել:Ագուլինեն Հաճնի 1920թ. հերոսամարտից փրկված յոթը կին մասունքներից մեկն է: Անցել են տարիներ, Ագուլինեն բնակվել է Լիբանանում, Հունաստանում, ապա ՝ ԱՄՆ –ում :Իր մահից առաջ թողել է կտակ  այն մասին, որ իրեն վիրահատեն ,հանեն փափմուշտը, ուղարկեն Նոր Հաճընի թանգարան՝ որպես մասունք:Նա ասել է.<Չպիտի թուրքի փամփուշտով գերեզման մտնիմ>:Նրա պատգամը կատարված է:Փամփուշտն այժմ զարդարում է ցուցադրությունը:

Այս պատմությունը պատմել են Ագուլինեի թոռներն ու ծոռները , որոնք ամեն տարի ԱՄՆ –ից, Կանադայից  պարբերաբար այցելում են թանգարան,  հիշում իրենց հերոս տատիկին  լուսանկարվում՝ փափուշտի կողքին: