Հուշակոթողի 50 ամյակի և թանգարանի 45 ամյակի առթիվ Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը 2024թ. հրատարակեց Կիլիկիայի Հաճըն քաղաքի, 1920թ. հերոսամարտի, հուշակոթողի, թանգարանի, հայրենաբնակ և սփյուռքի նշանավոր հաճընցիների մասին պատկերագիրք:

Հոբելյանական՝ 2023 թվականը նշանավորվեց հրատարակչական նախաձեռնությամբ: Հուշակոթողի 50 ամյակի և թանգարանի 45 ամյակի առթիվ Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը 2024թ.հրատարակեց Կիլիկիայի Հաճըն քաղաքի, 1920թ. հերոսամարտի, հուշակոթողի, թանգարանի, հայրենաբնակ և սփյուռքի նշանավոր հաճընցիների մասին պատկերագիրք:

Գրքում զետեղվեցին հաճընցի վերապրող ընտանիքների ժառանգների կենսագրություններն ու գործունեությունը: Ապրելով օտար երկրներում, անցնելով դժվարին ուղի՝ նրանք կայացան տվյալ երկրի ու հայ համայնքի պետական, հասարակական-քաղաքական, կրթա-մշակութային, բժշկության, գիտության, արվեստի, բիզնեսի և այլ ոլորտներում՝ դառնալով հանրահայտ գործիչներ։ Գիրքը հնարավորություն է տալիս մեկտեղելու և ճանաչելու հաճընցիներին, ընդգծելու նրանց ապրելու և հարատևելու կամքը, իրենց արմատների, ինքնության մասին հիշողությունները որպես սուրբ պատգամ փոխանցելով հաջորդ սերունդներին։

Պատկերագրքի ստեղծման գաղափարը ողջունելու, այն կազմելու գործում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում հաճընցիների այն բոլոր շառավիղներին, որոնք մեծ սիրով տրամադրեցին անգնահատելի արժեք ունեցող իրենց ընտանեկան
պատմությունները և լուսանկարները:Առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնում Նազարեթ Ջերեջյանին և Դիանա Տեր -Կարապետյանին՝ գրքի ստեղծման գործում ներդրած հայրենանվեր ջանքերի և ընտանեկան պատմությունների հավաքագրման գործում ցուցաբերած մեծ ավանդի համար:
Պատկերագիրքը հարգանքի տուրք է Հաճընի հերոսամարտի նահատակների ու վերապրած հաճընցիների հիշատակին, երախտագիտություն՝ Հաճընի զավակներին, և յուրօրինակ, անգնահատելի մեր սիրելի Նոր Հաճըն քաղաքի 65 ամյակին: