Համագործակցություն
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական
գիտությունների թեկնածու Հայկ Նազարյանը պատրաստում է հրատարակության երկլեզու գունազարդ
գիրք-ալբոմ՝ նվիրված հայ-ֆրանսիական ռազմական կապերի հազարամյա պատմությանը:Այս նպատակով
պարոն Նազարյանը նախատեսել է գիրք- ալբոմում ներառել տարբեր թանգարաններում, գրադարաններում,
արխիվային և գիտական կենտրոններում պահվող և թեմային վերաբերող փաստաթղթերի, լուսանկարների
և առարկաների լուսապատճեները:
Հայկ Նազարյանը նամակ-խնդրանքով դիմել է նաև Կիլիկիայի հայերի պատմության թանգարանին՝
այստեղ պահվող հայ – ֆրանսիական ռազմական կապերի պատմությանը վերաբերող նյութերի
լուսապատճեները իր կողմից պատրաստվող գիրք-ալբոմում համապատասխան հղումներով օգտագործելու
համար:Հաշվի առնելով գրքի թեմայի, գիտական լայն շրջանակների հետ արդյունավետ
փոխգործակցության,և թանգարանային առարկաների հանրահռչակման կարևորությունը, Կիլիկիայի հայերի
պատմության թանգարանը տվել է իր համաձայնությունը հեղինակի և տրամադրել թեմատիկ
թանգարանային առարկաների լուսապատճեները:Թանգարանը, լինելով նաև գիտակրթական կենտրոն,
մշտապես աջակից է լինելու հայրենանվեր նախաձեռնություններին:Բարի երթ՝ նոր գրքի ծնունդին: