Սահակ Պագչեճյանի թոռը՝ Պատրիսիայի այցելությունը
06 Oct, 00:00

Նոր Հաճըն քաղաքի հիմնադրման գործում մեծ ներդրում ունեցած արգենտինահայ, արմատներով հաճընցի Սահակ Պագչեճյանի թոռը՝ Պատրիսիան, ամուսնու և թոռնիկի հետ միասին ,Կարո և Ստեփան Արսլանյան եղբայրների ընտանիքների հետ հյուրընկալվեցին թանգարանում :Անմոռանալի օր անցկացրին Նոր Հաճընում, ուր հիշում և գնահատում են մեծ հայորդուն, ինչն էլ մեծ հուզմունք պատճառեց նրա հարազատներին: