Նոր ցուցադրության պաշտոնական բացում
23 Apr, 12:10

2021թ․ ապրիլի 23-ին տեղի ունեցավ Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը։ Ցուցադրությունը նվիրված է Կիլիկիայի Հաճընի 1920թ․ հերոսամարտի 100 ամյակին։ Թանգարանի ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել և իրականացրել է Լուսինե Մաթևոսյանը։ Ցուցադրության գիտական հայեցակարգի հեղինակը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։
Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի նոր ցուցադրության բացումից հետո զգալիորեն ավելացել է այցելուների թիվը։ Վերջին հինգ ամիսների ընթացքում թանգարան են այցելել շուրջ 800 անհատ և 480 աշակերտ։ Շեշտակի ավելացել է սփյուռքի հաճնցիական գաղթօջախներից ժամանածների թիվը։