Նոր Հաճընի արվեստի դպրոցի մանկավարժական կոլեկտիվի այցելությունը

19 Jul, 00:00

Նոր Հաճընի արվեստի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը (տնօրեն` Լիլիթ Քրիստոստուրյան) հուլիսի 18-ին այցելեց թանգարան:Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին «Հաճընը 20-րդ դարասկզբին» խորագրով դասախոսությունը:Հյուրերին նաև ներկայացվեց «Հաճըն» պատկերագրքի ստեղծման պատմությունը:Նրանք անչափ կարևորեցին հարազատ Նոր Հաճըն քաղաքի պատմության իմացությունը:Արվեստագետ մանկավարժներին առանձնապես հետաքրքրեց հուշակոթողի կառուցման պատմությունը և նրա ճարտարապետական նշանակությունը: Համայնքի միակ արվեստի կրթօջախին որպես նվեր՝ թանգարանի կողմից հանձնվեց գրքի մի քանի օրինակներ:Օրվա միջոցառումը համայնքի մշակութային հաստատությունների միջև արդյունավետ փոխգործակցության հրաշալի օրինակ է: