ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
02 Mar, 00:00

Նոր Հաճընի հ.1 հիմնական դպրոցի 8 Ա -րդ դասարանը (պատմության ուսուցչուհի՝ Լարիսա Հարությունյան) փետրվարի 24-ին թանգարանում անցկացրեց «Կիլիկիո արծվաբույն Հաճընը» վերնագրով նախագծային աշխատանքի շնորհանդեսը:Հետազոտության արդյունքում աշակերտներն է՛լ ավելի հանգամանալից ուսումնասիրեցին Հաճընի պատմությունը:Թանգարանը յուրօրինակ կրթական հարթակ է և անչափ կարևորում է դպրոցների հետ համագործակցությունը: