Համատեղ ցուցադրություն
18 May, 00:00

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների
սրահում բացվեց «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր
ցուցադրություն:Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը, հաշվի առնելով երկու թանգարանների միջև
նախկինում ունեցած համագործակցության փորձը և բարի ավանդույթը, այս տարի ևս համագործակցեց
Ցեղասպանության թանգարանի հետ. 6 ամիս ժամկետով տրամադրելով հաճընցի կնոջ կյանքի ու կենցաղի
հետ կապված արժեքավոր ցուցանմուշներ: