Այցելություն

05 Jul, 00:00

Հունիսի 16-ին թանգարան այցելեց Կիլիկիայի Հաճընի երևելի Պալասանեան գերդաստանից Միսաք Պալասանյանի ծոռնուհին ՝ Մարիա Անապէլ Պալասանյանը: Թեև Մարիան ծնվել է Արգենտինայում,սակայն հայրենասեր հայուհին քաջատեղյակ է իր պապերի ծննդավայր Հաճընի պատմության բոլոր դրվագներին:Հայրենիքի կարոտը նրան հեռավոր Բուենոս Այրեսից բերել է Հայաստան:
Անչափ ուրախալի է, որ սփյուռքի հաճընցիների երիտասարդ սերունդը հավատարիմ է ընտանեկան ավանդույթներին և սիրով պահպանում է դրանք:Մարիայի ընտանիքի պատմությունը եւս զետեղված է «ՀԱՃԸՆ» պատկերագրքում: Թանգարանի կողմից որպես երախտագիտություն Պալասանյան ընտանիքին ՝ Մարիան ստացավ գրքի օրինակներ: Անմոռանալի հանդիպում, որը լինելու է շարունակական: