Այցելություն
05 Jul, 00:00

Արմավիրի մարզի Նորավան համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը (տնօրեն` Հովհաննես Ստեփանյան) հունիսի 15-ին այցելեց թանգարան: Հյուրերը ծանոթացան Հաճընի հերոսական պատմությանը, դիտեցին Ագուլինե Թաթուլյանի փամփուշտի մասին տեսաֆիլմ:Մանկավարժները անչափ կարևորեցին թանգարանի դերը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից, բոլորս պարտավոր ենք ճանաչել, սիրել մեր հայրենիքը, ու սովորել նրա հերոսական պատմությունը:Որպես նվեր դպրոցի գրադարանին` հյուրերը ստացան «ՀԱՃԸՆ» երկլեզու պատկերագիրքը: