Այցելություն
13 Aug, 00:00

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից արմատներով (հաճընցի, մարաշցի, ադանացի) Նաթալի Մինասեան- Գանթարճեան- Գալբակեանը իր զավակներ՝ Նարեկի և Կասիայի հետ այսօր այցելեց թանգարան:Այցը միայն ճանաչողական չէր, այլ նաև բարեգործական: Տիկին Նաթալին 2023թ. Արցախից տեղահանված և Նոր Հաճըն համայնքում բնակություն հաստատած շուրջ 20 ընտանիքների տրամադրեց օգնություն՝ փաթեթների տեսքով:Կիլիկիայից տեղահանված ընտանիքի արժանի զավակը իր օգնության ձեռքը մեկնեց բախտակից արցախցիներին. Դժբախտաբար պատմությունը կրկնվելու հատկություն ունի…