Այցելություն
07 Aug, 00:00

Արմատներով՝ Կիլիկիայի Հաճըն և Մարաշ քաղաքներից, փարիզաբնակ Սուլթանեան և Մկրտիչեան ընտանիքների ժառանգները անմոռանալի օր ունեցան թանգարանում:Նրանք առաջին անգամ էին այցելում Նոր Հաճըն քաղաք և թանգարան:Կիլիկիահայերը՝ վերապրելով կորցրած ծննդավայրի վերընձյուղման զգացողությունը, նշեցին , որ հպարտության մեծ զգացում ապրեցին իրենց հերոս նախնիների քաջագործություններով և անչափ տպավորված են թանգարանային նոր ցուցադրությամբ: