Այցելություն
07 Aug, 00:00

Հաճընցիական արմատներին առերեսվելու արյան կանչով Անդրյու Մոլցը այսօր այցելեց թանգարան :ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ երկրաբան Անդրյուն հաճընցի վերապրող Միսաք Սեքսենյանի ծոռն է: Նա անբացատրելի վայրկյաններ և պահեր ապրեց՝ լսելով Հաճընի հերոս զավակների սխրանքների մասին, և կարծես վերապրեց իր պապիկի՝ Միսաքի՝ մահվան օղակից փրկվելու պատմությունը:Առաջին անգամ այցելելով Նոր Հաճըն, նա խոստովանեց, որ թանգարանը պատմական հիշողությունը նոր սերունդներին փոխանցելու լավագույն միջոցն է: