Ցուցադրություն

Աշխարհասփյուռ և հայրենաբնակ հաճընցիների ևս մեկ երազանք իրականություն դարձավ. 1978թ. հիմնադրվեց Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը: Այն գտնվում է Կիլիկիայի Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ներսում: Թանգարանային հավաքածուն բաղկացած է 2202 թանգարանային առարկաներից. այդ թվում՝ հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր փաստաթըղթեր, հուշագրություններ, բացառիկ լուսանկարներ, պատմական Հաճընի կենցաղային և ազգագրական իրեր:

Թանգարանային առարկաների մեծ մասը հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ. հերոսամարտի ան խոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի նահատակների մասունքներ:

Ցուցանմուշներ

Պղնձե ափսե

Պղնձե ափսե

Ափսե՝ պղնձե, բուսական զարդանախշերով։Վրան փորագրված է պատրաստող վարպետի անունը։ Հաճըն, Կիլիկիա, 1900-ական ...
Զարդատուփ

Զարդատուփ

Զարդատուփ՝ պղնձե, վրան փորագրված է ՝1920թ․, Հաճըն, ...
Աղոթագիրք՝ փոքր

Աղոթագիրք՝ փոքր

Պատկանել է Հովսեփ Պավուկյանին։ Հաճընի 1920թ․ հերոսամարտից հետո որպես մասունք փրկվել և հանձնվել է ...
Պղնձե նախշազարդ ափսե

Պղնձե նախշազարդ ափսե

Ափսե՝ պղնձե, նախշազարդ, վրան՝ տերևներ։ Հաճըն, Կիլիկիա, 1900-ական ...