Ցուցադրություն
Աշխարհասփյուռ և հայրենաբնակ հաճընցիների ևս մեկ երազանք իրականություն դարձավ. 1978թ. հիմնադրվեց Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը: Այն գտնվում է Կիլիկիայի Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ներսում: Թանգարանային հավաքածուն բաղկացած է 2202 թանգարանային առարկաներից. այդ թվում՝ հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր փաստաթըղթեր, հուշագրություններ, բացառիկ լուսանկարներ, պատմական Հաճընի կենցաղային և ազգագրական իրեր:
Թանգարանային առարկաների մեծ մասը հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ. հերոսամարտի ան խոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի նահատակների մասունքներ:
Թանգարանային առարկաների մեծ մասը հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ. հերոսամարտի ան խոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի նահատակների մասունքներ:
Ցուցանմուշներ

Հոգևոր կյանքը Հաճընում
Հաճըն քաղաքն ուներ վեց եկեղեցի, որոնցից երեքը՝ Սբ Աստվածածինը (1425թ.), Սբ Գևորգը (1844- 1855թթ.) և Սբ Թորոսը Հայ առաքելական էին, երկուսը՝ բողոքական, մեկը՝ ...

Հաճընի ինքնապաշտպանությանը մասնակցելու պաշտոնական վկայագիր՝ տրված Պողոս Պիրտոսյանին
Հաճընի ինքնապաշտպանությանը մասնակցելու պաշտոնական վկայագիր՝ տրված Պողոս Պիրտոսյանին Հաճընի զինվորական հրամանատարության կողմից՝ Արամ Կայծակի ստորագրությամբ, Ադանա, ...

Եղիսաբեթ Պալապանյանը Հաճընից փրկված յոթ կանանցից մեկն է
1920թ. հոկտեմբերի 15-ին՝ Հաճընի անկման ճակատագրական օրը, բազմաթիվ հաճընցի կանայք գերի են ընկնում և տարվում Սուրբ Հակոբի վանք: Նրանց մեջ էր նաև Պալապանյան Հաջի Ավագ աղայի կինը՝ Եղիսաբեթը: Թուրքերը «Դօնուզ Սեքիսին» կոչվող վայրում կանանց պատվազրկում, ապա դաժանաբար սպանում էին կացնի ու սվինների ...

Խուրջին՝ գործածված հաճընցի Գրիգոր Ալբանյանի ընտանիքում, 1900-ական թթ.
Հայոց ցեղասպանության տարիներին հայ տարագիրներից շատերը այսպիսի խուրջինների մեջ են պահել հացամթերք, աղ, ջուր, շաքարի կտորներ՝ հաղթահարելու համար գաղթի ՝ ամիսներ տևող ճանապարհը: Ըստ որոշ վկայությունների՝ նմանատիպ խուրջինների մեջ տեղահանության ժամանակ հայերը թաքցրել են նաև իրենց մանկահասակ երեխաներին՝ ...

Տարազ
Հաճընցին կրում էր իր յուրահատուկ ազգային տարազը:Տղամարդիկ հագնում էին կտավե (վուշաթել) շապիկ և վարտիք, իսկ վրայից` կարմիր, սև կամ այլ գույներով «մանուսայէ անթերի»:Ձմռան ամիսներին վրայից հագնում էին «ապա», որն իջնում էր մինչև մեջքը, երբեմն էլ՝ ավելի ներքև:Ոմանք էլ հագնում էին կտավե կամ բրդյա շալվար, ...

Հաճընի ընտանիքները
Հաճընում կային նյութական կարողությամբ և հասարակական բարձր դիրքով աչքի ընկնող ազդեցիկ ընտանիքներ: Հաճընցիների ընտանեկան, կենցաղավարական, ծիսական և այլ ավանդույթները հայկական մշակութային ժառանգության անգնահատելի մասն են կազմում:Ամեն մի տուն անառիկ բերդ էր:Տան մեջ պատվավոր տեղ էին գրավում մեծ մայրը, ...

Սափոր՝ պատվանդանով
Սափոր՝ պատվանդանով, ձեռքեր լվանալու համար։Օգտագործվել է հարուստ հաճընցիների ընտանիքներում։ Թանգարանին նվիրել է Փարիզի Հաճնո Հայրենակցական միության ատենապետ Վահան Մնակյանը։
Հաճըն, Կիլիկիա, 1920-ական ...

Իլիկ /թեշի/
Պատրաստված է լիբանանյան Մայրի ծառի փայտից։ Իլիկը պատկանել է հաճընցի Մարթա Միսիրյանին։ Վերջինս, որպես օժիտ, իլիկը փոխանցել է իր դստերը՝ Մայրանուշ Էլմեսեկյանին, վերջինս էլ ժառանգաբար այն փոխանցել է իր աղջկան՝ Ծովինար Էլմասակյանին։ Թանգարանին նվիրել է Ծովինար Էլմասակյանը։
19-րդ դարի վերջ, Հաճըն, ...

Ձեռագործ աշխատանքներ
Ձեռագործ աշխատանքներ՝ գործված հաճընցի Երանուհի Մուշյանի կողմից։
Հաճըն, Կիլիկիա, 19-րդ դարի ...

Թևաբաց արծվի պատկեր
Թևաբաց արծվի պատկեր, գործված՝ հաճնցի բանտարկյալների կողմից՝ կտորի վրա։
Հաճըն, Կիլիկիա, 20-րդ դարի ...