Ցուցադրություն
Աշխարհասփյուռ և հայրենաբնակ հաճընցիների ևս մեկ երազանք իրականություն դարձավ. 1978թ. հիմնադրվեց Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը: Այն գտնվում է Կիլիկիայի Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ներսում: Թանգարանային հավաքածուն բաղկացած է 2202 թանգարանային առարկաներից. այդ թվում՝ հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր փաստաթըղթեր, հուշագրություններ, բացառիկ լուսանկարներ, պատմական Հաճընի կենցաղային և ազգագրական իրեր:
Թանգարանային առարկաների մեծ մասը հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ. հերոսամարտի ան խոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի նահատակների մասունքներ:
Թանգարանային առարկաների մեծ մասը հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ. հերոսամարտի ան խոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի նահատակների մասունքներ:
Ցուցանմուշներ

Հայոց Ցեղասպանություն
Սվազլյան Վերժինե, Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Երևան, ...

Հաճըն
ՀԱՃԸՆ
Հաճըն քաղաքը բաժանված էր թաղերի՝ Կելիկ, Վերին թաղ, Գոփուշ, Ղանկլը Պազար, Գալե Ալթը, Վարի թաղ, ավելի ուշ՝ Մանկըր, Գըրըմ, Թըլսըմ, Գալէնտեր, Թօփճու և այլն, որոնք անվանվեցին հաճընցի մի շարք նշանավոր ընտանիքների պատվին: Քաղաքն ուներ երկու մեծ շուկա, գլխավորը՝ Վերին թաղում, և Վարի թաղում՝ Եազը ...

Հաճըն անվան ստուգաբանությունը
ՀԱՃԸՆ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հաճընը Կիլիկիայի հյուսիսային դարպասն էր. այն Կիլիկիան կապում էր Կապադովկիային: Ավանդության համաձայն՝ քաղաքն իր անունը ստացել է միջնադարում: Երբ Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկի թափորը Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի մասունքները Կ. Պոլիս փոխադրելու ժամանակ անցնում էր ...

Հաճըն
ՀԱՃԸՆ
Լեռնային Կիլիկիայի հայաբնակ ծաղկուն Հաճըն (ներկայիս Թուրքիայում՝ Սաիմբեյլի) քաղաքը գտնվում է Տավրոսյան լեռնաշղթայի Քերմես լեռան հարավային հանդիպագոտիներից մեկի լանջին: Գտնվելով ծովի մակերևույթից 1140 մ բարձրության վրա՝ քաղաքի տները կառուցված էին ամֆիթատրոնի պես և գեղեցիկ տեսարան էին ...

Հաճընի ազգագրությունը
Հաճընի ժողովրդագիտությունը (FOLK -LORE) մեզ հայտնի է Եղիշե Դարբինի շնորհիվ:Հուշերի միջոցով նա մեզ է փոխանցել ազգագրական սքանչելի նմուշներ:
Ել տեսնում թէ՝ դուն վոյվ ես,
Եայլինքօյցղը թըթուն ես,
Լեռնիերուն մանիշօկն ես,
Աս տղան հատիկը- մատիկ է,
ԼԷլէ բաբուճ սընտըրէն վայտիք է,
Ջօհ մանէ ՛ ղըզըմ, ջօհ մանէ, ...

Արհեստ
Հաճընցիք բնածին արհեստավորներ էին. առավել տարածված էին խաղախորդությունը, ատաղձագործությունը, գուլպայագործությունը,ձեռագործությունը մանիսագործությունը, կտավագործությունը, գորգագործությունը, թաղիքագործությունը, ներկարարությունը, ավանդական այլ արհեստներ ևս կային:Իրենց աշխատասիրության շնորհիվ հաճընցի ...

Հաճընի կրթական կյանքը
Հաճընի արևմտյան կողմում էր գտնվում կրթական առաջին կենտրոն Սբ Հակոբի վանքը (կառուցված 1004թ. Խաչատուր եպիսկոպոսի կողմից)՝ հաճընցիների ամենասիրած ուխտատեղին: Վանքին կից գործել է ազգային երկսեռ որբանոց: Միսիոներների հովանու ներքո 1881թ. բացվել է «Հաճըն Հօմ»-ը՝ Աղջկանց բարձրագույն վարժարանը, իսկ ...

Հաճընի երևելիները
Հաճընն ուներ մի շարք նշանավոր ընտանեկան անուններ, որոնք իրենց անձնական կարողությունների կամ ազդեցիկ դիրքի շնորհիվ դարձել էին նոր սերնդի երևելի անձնավորություններ և գրավել նշանակալից դիրք՝ Հաճընի ու հարակից ...