Սարգիս Վահագն

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ
Գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնը (Սարգիս Գաբրիելի Փաթափության) ծնվել է 1927թ. հոկտեմբերի 7-ին Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Աբգարյան և Սահակյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել է ֆրանսիական լիցեյում՝ 1945թ. ավարտելով առևտրի և հաշվապահության բաժինը: Դեռ մանկուց զբաղվել է գրականությամբ, գրել է բանաստեղծություններ: 1950-ականներին անդամակցել է գրական, մշակութային մի շարք խմբակների: Գործուն մասնակցություն է ունեցել Բեյրութի «Գրական շրջանակ»-ի կազմավորմանը և հետագա գործունեությանը: 1954 թվականից ի վեր նրա ստեղծագործությունները լույս են տեսել «Մշակույթ», «Լուսաբեր», «Նոր Գիր», «Անի», «Շիրակ», «Գարուն», «Նավասարդ», «Կամար» և «Առագաստ» գրական ամսագրերում: Մոտ տասը տարի՝ մինչև 1986թ. ԱՄՆ մեկնելը, թղթակցել է «Շիրակ» ամսագրին, եղել է խմբագրական կազմի անդամ՝ վարելով միջազգային գրականության բաժինը: Գրականությանն առընթեր մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի և թատրոնի նկատմամբ: 1958-59թթ. Բեյրութում հրատարակել է սփյուռքի պատմության մեջ աննախադեպ համարվող «Նոր սինեմա» պարբերագրքերը՝ ֆիլմարվեստի վերաբերյալ: 2008թ. Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի կողմից արժանացել է «Սուրբ ՍահակՍուրբ Մեսրոպ» շքանշանին, ինչպես նաև Սփյուռքի նախարարության կողմից տրվող «Վիլյամ Սարոյան» շքանշանին: Ամուսնացած է Հայկուհի Աճեմյանի հետ, ունի երեք զավակ՝ Հուրի (այժմ՝ Ճերեճյան), Արա և Արտեմ (գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր): 1986 թվականից ի վեր ապրում է Լոս Անջելեսում: Ունի երեք թոռ՝ Թալյա, Թեսա և Լուկա:
Հրատարակված երկեր
- «Մատանիներ» (պատմվածքներ), Բեյրութ, 1969 (արժանացել է «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին): 2. «Արմատներ» (պատմվածքներ), Երևան, 1981: 3. «Նաիրյան մորմոք» (թատերգություն), Բեյրութ, 1982 (արժանացել է «Ալեք Մանուկյան» գրական մրցանակին): 4. «Աշոտ Ողորմած» (թատերգություն), Լոս Անջելես, 1991: 5. «Տագնապը» (պատմվածքներ), Լոս Անջելես, 2000: 6. «Արշիլ Գորկի» (վեպ), Լոս Անջելես, 2004 (արժանացել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» և «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակներին): 7. «Գրական hամաստեղություն» (փորձագրություններ, գրախոսականներ), Լոս Անջելես, 2008: 8. «Շուրջը՝ ոչինչ» (Շահան Շահնուրի (Արմեն Լյուբեն) ֆրանսերեն բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանություն), 2010: 9. «Ծաղկաքաղ» (պատմվածքներ), 2017, «Թեքեյան մշակութային միություն»: 10. «Հաճը՜նը Սիրուն» (վեպ), 2017 (գիրքը նվիրված է հեղինակի մեծ մոր, երեք երիտասարդ հորաքույրերի, ինչպես նաև հերոսական Հաճըն քաղաքի վեց հազար նահատակների հիշատակին): 11. «Ինքս՝ ինձ հետ» (հուշավեպ), Լոս Անջելես, 2019: