Պալասանյան Ընտանիք

ՊԱԼԱՍԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ

 ՀԱԿՈԲ ՊԱԼԱՍԱՆԵԱՆ

 Պալասանյանները Կիլիկիայի Հաճընի ամենաազդեցիկ ընտանիքներից էին: Սարգիս աղա Պալասանյանը 1850- ական թթ. ամուսնացել էր Սառա Գալայճյանի հետ. նրանք ունեին չորս զավակ՝ Գրիգոր, Հակոբ (1879թ., Հաճըն – 1951թ., Բուենոս Այրես), Կիրակոս, Միսաք (1895թ., Հաճըն – 1984թ., Բուենոս Այրես): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պալասանան ընտանիքը, ստիպված լինելով լքել հայրենի Հաճըն քաղաքը, տեղափոխվեց ավելի ապահով Սիս քաղաք: Սիսում Պալասանյանները զբաղվում էին գյուղատնտեսությամբ;20-ամյա Հակոբը ամուսնանում է 15 տարեկան Հռիփսիմե Մավիլյանի հետ (1882թ., Հաճըն – 1946թ., Բուենոս Այրես) և ունենում 11 զավակ. ողջ են մնում 5-ը՝ Պողոսը (1900թ., Հաճըն–1980թ., Բուենոս Այրես), Գառնիկ (1902թ., Սիս–1976թթ., Բուենոս Այրես), Հայկազուն (1909թ., Սիս–1993թ., Բուենոս Այրես), Տիգրանուհի (1911թ., Սիս–1996թ., Բուենոս Այրես) և Սարգիս (1919թ., Դամասկոս – 2003թ., Բուենոս Այրես): Հակոբ Պալասանյանը կրթված և ճանաչված անձ էր Սիսում. բոլորը նրան «պապա» էին կոչում: Նա հայերեն և լատինատառ թուրքերենով կազմում էր անձնագրեր և փաստաթղթեր, կինը՝ Հռիփսիմե Մավիլյանը, մանկաբարձուհի էր: 1920թ., երբ Ֆրանսիան Կիլիկիան լքելու որոշում կայացրեց, Պալասանյանները, օգտվելով Սիսից ֆրանսիական զորքերի դուրսբերումից, նրանց ուղեկցությամբ ապահով հասան Մերսին: Հակոբի և Գրիգորի ավագ զավակները Մերսին նավահանգստում իբրև սահմանապահ ոստիկաններ միանում են ֆրանսիական զորքին: Այնտեղից նավով փոխադրվեցին Բեյրութ, հետո՝ Հալեպ: Ընտանիքը փաստացի փրկվեց վերահաս ջարդերից՝ ունենալով երկու սահմանապահ զինվոր: Հակոբը և Հռիփսիմեն իրենց զավակների հետ Հալեպից տեղափոխվեցին Դամասկոս: 60 այլ ընտանիքների հետ նրանք բնակվում էին նույն «գամբում» (հայ փախստականների համար նախատեսված ճամբար): Դամասկոսում Հակոբը զբաղվում էր կոշկակարությամբ, զավակները նույնպես զբաղվում էին տարբեր գործերով: Դամասկոսում կյանքը դժվար էր: 20-ամյա Գառնիկ Պալասանյանը 1923թ. մեկնում է Արգենտինա՝ խոստանալով ծնողներին և ընտանիքի մյուս անդամներին ևս փոխադրել: Արգենտինայում Գառնիկը սկզբնական շրջանում ապրում էր հաճընցիների ընտանիքում, որտեղ էլ սովորեց դերձակություն: Վաստակած գումարը ուղարկում էր Դամասկոս՝ հոգալու ընտանիքի ճամփորդության ծախսերը: 1926թ. Գառնիկի 17-ամյա եղբայր Հայկազունը նույնպես մեկնում է Արգենտինա: Հակոբի մյուս զավակը՝ 26-ամյա Պողոսը, ամուսնանում է 16-ամյա Սրբուհի Պալասանյանի հետ: Հակոբ Պալասանյանի ընտանիքը 1926թ. սեպտեմբերին Դամասկոսից մեկնում է Մարսել և անգլիական «Լա Փլաթա» նավով բազմաթիվ այլ հայ գաղթականների հետ ուղևորվում Արգենտինա: Նավը հասնում է Սանթոս (Բրազիլիա): Հաջորդ նավահանգիստը Մոնտեվիդեոն էր (Ուրուգվայ): Արգենտինայի կառավարությունը, սակայն, հաշվի առնելով գաղթականների բերած հիվանդությունների աճը, հայերին Մերձավոր Արևելքից եկածներին արգելում է շարունակել ճանապարհը. նրանց իջեցնում են նավից: Ընտանիքը ընկնում է հուսահատ դրության մեջ: Գաղթականների վարչության պետական շենքում հանդիպում են հին բարեկամ Պաղպուտարյանին, վերջինս, քաջ գիտակցելով Հակոբ աղայի դժվարին կացությունը, մոտ երկու շաբաթ հյուրընկալում է իր տանը: Վերջապես 1927թ. նոյեմբերի 7-ին Պալասանյան ընտանիքը հասնում է Արգենտինա:

ԿՅԱՆՔԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ 

Սկզբում զավակները զբաղվում էին փողոցային առևտրով, իսկ Հակոբ Պալասանյանը՝ Պապան, շուկայում տաղավար է վարձում, որտեղ վաճառում էին Սրբուհու և  Տիգրանուհու ձեռագործ աշխատանքները և կարած հագուստները: Այսպես սկիզբ է դրվում Պալասանյանների հիմնական զբաղմունքին՝ վաճառականությանը: 1933- 1934թթ. նրանք դառնում են հայտնի Օնսե թաղամասի առաջին առևտրականները: Պալասանյանների առաջին սերնդից կրթություն է ստանում միայն Սարգիսը: Նա ավարտում է Բուենոս Այրեսի պետական համալսարանի բժշկության բաժինը և դառնում հայտնի սրտաբան: Սարգիսը Արգենտինա գաղթածների սերնդի առաջին նշանավոր մասնագետներից է: Պալասանյանները նվիրվում են հայ գաղութային կյանքի հայապահպանման գործին՝ անդամակցելով տարբեր հաստատությունների: Պողոսը, նրա մահից հետո նաև Հայկազունը, ապա Սարգիսը ընդգրկվում են Հայ առաքելական եկեղեցու Խնամակալ մարմնում: Սրբուհին երկար տարիներ ծառայում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի Տիկնանց հանձնախմբում: Ընտանիքը աջակցում էր նաև Հաճըն հայրենակցական միության գործունեությանը: Պալասանյան գերդաստանի նոր սերունդները ևս սատարում են հայապահպան նախագծեր իրականացնող զանազան հաստատությունների, մասնակցում Հայաստանի զարգացմանն ու բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի. ամուր կապով կապված են  Մայր Հայաստանի հետ:

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

 ՍՐԲՈՒՀԻ ԵՎ ՊՈՂՈՍ ՊԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

 Երկրորդ սերնդի (առաջինը՝ Արգենտինայում) առաջնեկը Լուսածինն է՝ ծնված 1927թ.: Նա այսօր 96 տարեկան է և Պալասանյանների գերդաստանի ավագն է: Լուսածինը ուսուցչուհի է, Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության մայրերի օժանդակ հանձնախմբի անդամ, ՀԲԸՄ Տիկնանց հանձնախմբի անդամ, Թեքեյան մշակութային միության անդամ: Պետրոսը հայտնի ատամնաբույժ էր, Թեքեյան մշակութային միության անդամ, Մարիան՝ անգլերենի և սղագրության ուսուցչուհի, Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ դեսպանատան Տիկնանց հանձնախմբի անդամ, Արմանդոն՝ վաճառական, ՀԲԸՄ վարչության անդամ:

ՊՈՂՈՍ ԵՎ ՍՐԲՈՒՀԻ ՊԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹՈՌՆԵՐԸ

 Լուսածին Պալասանյանը և Պարգև Տեր-Կարապետյանը ունեն երեք դուստր. Սուսաննա Տեր-Կարապետյան՝ շենքերի ներքին բաժանումների ծրագրող, ՀԲԸՄ և Թեքեյան մշակութային միության վարչության անդամ, ՀՀ դեսպանատան Տիկնանց հանձնախմբի անդամ, «Սարդարապատ» թերթի խմբագիր: Դիանա Տեր-Կարապետյան՝ իսպաներեն գրականության և լեզվի, լատիներենի ուսուցչուհի, մշակութային գործիչ, գրող, Ջոն Քենեդի համալսարանի «Արմենիա» ամբիոնի տնօրեն, «Սարդարապատ» թերթի նախկին խմբագիր և տնօրեն, Հայ առաքելական եկեղեցու և Թեքեյան մշակութային միության վարչության անդամ, ՀՀ Դեսպանատան Տիկնանց հանձնախմբի անդամ: Բացի խմբագրական տարբեր գործերից՝ 2012թ. հրատարակել է «Եան-երը արժանթինահայ արուեստին մէջ» գիրքը՝ նվիրված «Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրին, 2015թ.՝ «Անլռելի արուեստը»՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Երկու գրքերի շնորհանդեսները կազմակերպվել են ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Սիլվիա Տեր-Կարապետյան՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետ, ՀԲԸՄ սպորտի հանձնախմբի անդամ, Թեքեյան մշակութային միության անդամ: Պետրոս Պալասանյանը և Անտոնիա Ռովիտոն ունեն երկու զավակ՝ Պաբլո և Գլաուտիո, երկուսն էլ՝ վաճառականներ: Մարիա Պալասանյանը և Պաբլո Գեչիդջյանը ունեն երեք զավակ՝ Խուան Պաբլո՝ հայտնի գործարար, Էդուարդո՝ գործարար և վաճառական, Մարիա Սեսիլիա՝ փաստաբան (ԱՄՆ): Արմանդո Պալասանյանը և Ալիսիա Պասմաճյանը ունեն չորս զավակ՝ Գաբրիել (հաշվապահ), Ալեխանդրո (առևտրի մասնագետ), Անդրես (վաճառական), Մարիելա (ծրագրավորող): 

ԳԱՌՆԻԿ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ  ԶԱՐԴԱՐ ԲԱՅՐԱՄՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

 Խուան Կառլոս՝ վաճառական, Արթուրո՝ հայտնի նոտար, Ադելա՝ աշխարհագրության ուսուցչուհի, Աննա Քրիստինա՝ մանկավարժ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան կրթական հաստատության մանկապարտեզի տնօրեն, Ռաֆայել՝ հաշվապահ, ՀԲԸՄ վարչության անդամ

ԳԱՌՆԻԿ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԶԱՐԴԱՐ ԲԱՅՐԱՄՅԱՆԻ ԹՈՌՆԵՐԸ

 Խուան Կառլոս Պալասանյանը և Մարիա Գեչիդջյանը ունեն երկու զավակ. Մարիանա՝ ճարտարագետ, Խուան Կառլոս՝ հասարակական հաղորդակցության և առևտրի մասնագետ, բակալավր, Պերուի 1190 սպորտի ընդհանուր մենեջեր: Արտուրո Պալասանյանը և Լիդիա Գասպարյանը ունեն զավակ. Անդրեա՝ փաստաբան: Ադելա Պալասանյանը և Կառլոս Արզումանյանը ունեն երեք զավակ. Աննա Կարոլինա՝ հաշվապահ, ձեռնարկների ղեկավարման բակալավր, Մարիա Ֆլորենցիա և Կառլոս Էռնան՝ տնտեսագիտության բակալավր, Բլանինկի ընդհանուր մենեջեր: Աննա Քրիստինա Պալասանյանը ամուսնանում է Միգել Գաբրիելյանի հետ: Ռաֆայել Պալասանյանը և Մարթա Յուսուֆյանը ունեն երեք զավակ. Իգնասիո՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր, ՀԲԸՄ վարչության անդամ, Ֆրանսիսկո՝ տնտեսագիտության բակալավր, Կիժերմո՝ փաստաբան

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՆԱԶԵԼԻ ՉԱԹԱԼՃԻՔՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ Բեատրիս՝ ՀԲԸՄ Տիկնանց հանձնախմբի և Հաճըն հայրենակցական միության հանձնախմբի անդամ: Մարգարիտա՝ ՀՕՄ անդամ, Եսթեր՝ հաշվակալ, ՀԲԸՄ Տիկնանց հանձնախմբի և Հաճըն հայրենակցական միության հանձնախմբի անդամ, Հակոբ՝ վաճառական (Սան Պաուլո, Բրազիլիա):

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՆԱԶԵԼԻ ՉԱԹԱԼՃԻՔՅԱՆԻ ԹՈՌՆԵՐԸ

 Բեատրիս Պալասանյանն և Ռուբեն Տեր-Ավետիսյանը ունեն երեք զավակ. Սիլվանա՝ ֆրանսերենի ուսուցչուհի, ՀԲԸՄ սպորտի հանձնախմբի անդամ, Դանիել՝ մարզական լրագրող, Ռոքսանա՝ ընկերային ցանցերի վարիչ: Մարգարիտա Պալասանյանը և Ջորջ Փուշիճյանը ունեն չորս զավակ. Մելիք՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր, գործարար, Քրիստինա՝ գործարար, Րաֆֆի՝ առևտրայնացման բակալավր, գործարար, Կարոլինա՝ ճարտարապետ: Եսթեր Պալասանյանը և Պաբլո Սարաֆյանը ունեն երեք դուստր. Լիլիանա՝ մաթեմատիկայի ուսուցչուհի, Վալերիա՝ ճարտարապետ, Սիլվինա՝ փաստաբան: Հակոբ Պալասանյանը և Մարիցա Ճանիկյանը (Սան Պաուլո, Բրազիլիա) ունեն չորս զավակ. Ֆերնանդո՝ ճարտարագետ, Մելինա՝ հրապարակայնություն, Ֆաբիո՝ ձեռնարկների ղեկավարում, բակալավր, Մարինա՝   ձեռնարկների ղեկավարում, բակալավր:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԻՎԱՌ ՀՈՐԻԿՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

 Խոսե Հորիկյան՝ ճարտարագետ (ԱՄՆ), Ալիսիա՝ վաճառական, ՀԲԸՄ Տիկնանց հանձնախմբի ատենապետուհի, Ռուբեն՝ վաճառական, Մխիթարյան վարժարանի Ծնողաց խորհրդի անդամ, Ալբերտո՝ հաշվակալ, գործարար:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԻՎԱՌ ՀՈՐԻԿՅԱՆԻ ԹՈՌՆԵՐԸ

Ալիսիա Հորիկյանը և Կառլոս Գուչիքյանը ունեն երեք զավակ. Գուստավո՝ հայտնի գործարար, Ռիկարդո՝ հայտնի գործարար, Գրասիելա ՝ ձեռնարկների ղեկավարում, բակալավր, անգլերենի ուսուցչուհի: Ռուբեն Հորիկյանը և Լուսիա Պոզողլյանը ունեն չորս զավակ. Ֆերնանդո՝ տնտեսագիտության բակալավր, համալսարանի դասախոս, Վիվիանա՝ բժշկուհի, հոգեբույժ (ԱՄՆ), Մարիլուս՝ լեզուների մասնագետ, շենքերի ներքին բաժանումների ծրագրող, Վարդան՝ տնտեսության և հաղորդակցության բակալավր: Ալբերտո Հորիկյանը և Աննա Բերգամալին ունեն երեք զավակ. Մաթիաս՝ տնտեսության բակալավր, Գոնսալո՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր (ԱՄՆ), Մարիա Ֆլորենսիա՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր:

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻՍԻԱ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

 Դիեգո՝ վաճառական, Խորխե՝ հայտնի բժիշկ-սրտաբան, Դանիել՝ հայտնի բժիշկ-վնասվածքաբան

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻՍԻԱ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԹՈՌՆԵՐԸ

Դիեգո Պալասանյանը և Ժակլին Քորուքը ունեն երկու զավակ. Նիկոլաս՝ մարքետինգի բակալավր, Մարիանա՝ հաշվապահ: Խորխե Պալասանյանը և Քրիստինա Բալուքյանը (Սան Պաուլո, Բրազիլա) ունեն երկու զավակ. Վանեսա՝ հաղորդակցության բակալավր (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), Մարիա Լաուրա՝ մարդկային հարաբերությունների բակալավր (Մեքսիկա): Դանիել Պալասանանը և Կլաուդիա Թոփճյանը ունեն երեք զավակ. Ֆեդերիկո՝ հաշվապահ, Գոնսալո՝ ճարտարագետ, Մարիա Էուժենիա՝ ճարտարապետ:

 ԵՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ

ՊՈՂՈՍ ԵՎ ՍՐԲՈՒՀԻ ՊԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԾՈՌՆԵՐԸ

Սուսաննա Տեր-Կարապետյանը և Սերխիո Նահապետյանը ունեն երեք զավակ. Ռոդրիգո՝ հաշվապահ (ԱՄՆ), Լուսիանա՝ փաստաբան, Ալեքս՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր (ԱՄՆ): Սերխիո Նահապետյանը եղել է երեսփոխան: Նրա ջանքերի շնորհիվ 2006թ. Բուենոս Այրեսի նահանգի Ազգային ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին օրենքը, որի հիման վրա 2007թ. ընդունվեց պետական օրենքը: Տեր և տիկին Սերխիո և Սուսաննա Նահապետյանները աջակցում են Հայաստանում գործող «Վասն Հայրենյաց» շարժմանը, նրանց շնորհիվ հայ-թուրքական սահմանին գտնվող Անի Պեմզայում ծածանվում է հայկական դրոշը: Դիանա Տեր-Կարապետյանը և Կառլոս Փերես Վալտերաման ունեն դուստր՝ Կառլա Փերես Տեր-Կարապետյան՝ փաստաբան: Սիլվիա Տեր-Կարապետյանը և Սանդիագո Դագեսյանը ունեն երկու զավակ՝ Գոնսալո՝ առևտրի և մարքետինգի բակալավր, Ալինա՝ գովազդի բակալավր: Պաբլո Պալասանյանը ունի երեք զավակ՝ Պաուլա, Ֆրանկո, Պեդրո: Կլաուդիո Պալասանյանը և Գաբրիելա Ֆաիման ունեն զավակ՝ Մաթիաս: Գաբրիել Պալասանյանը և Մարիելա Էյրազը ունեն երկու զավակ՝ Գանտելա և Մանուել՝ ուսանողներ: Մարիելա Պալասանյանը և Սեբաստիան Քլենիճյանը ունեն երկու զավակ՝ Սանտինո, Ամբար:

ԳԱՌՆԻԿ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԶԱՐԴԱՐ ԲԱՅՐԱՄՅԱՆԻ ԾՈՌՆԵՐԸ

 Խուան Կառլոս Պալասանյանը և Սիլվինա Պապերինը ունեն մեկ զավակ՝ Սիմոն: Կառլոս Էռնա Արզումանյանը և Գաբրիելա Սարաֆյանը ունեն երեք զավակ՝ Մարթինա, Խոակին, Մանուել: Իգնասիո Պալասանյանը և Էուխենիա Թոյթոյճյանը ունեն երկու զավակ՝ Լարա և Էլիաս: Ֆրանսիսկո Պալասանյանը և Անդրեա Բալուքյանը (Սան Պաուլո, Բրազիլիա), ունեն երկու զավակ՝ Լուկա և Մարթին: Կիժերմո Պալասանյանը և Դանիելա Շիքը ունեն զավակ՝ Ուլիսես:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՆԱԶԵԼԻ ՉԱԹԱԼՃԻՔՅԱՆԻ ԾՈՌՆԵՐԸ

Սիլվիանա Տեր-Ավետիսյանը և Ադրիան Մուրատյանը ունեն երկու զավակ՝ Ֆեդերիկո՝ ճարտարագետ, Լուկաս՝ ձեռնարկների ղեկավարման և արտաքին առևտրի բակալավր: Ռոքսանա Տեր-Ավետիսյանը և Դիեգո Ռոդրիգրեն ունեն երկու զավակ. Նիկոլաս՝ ճարտարապետ, Օլիվիա՝ համալսարանական: Մելիք Փուշիճյանը և Գարինա Փամբուկչյանը ունեն երեք դուստր՝ Սոլ՝ համալսարանական, Գվատալուպե՝ համալսարանական, Դելֆինա՝ ուսանող: Քրիստինա Փուշիճյանը և Դիեգո Խոֆրեն ունեն երկու զավակ՝ Ֆրանսիսկա, Իլարիո Խոֆրե՝ ուսանող: Րաֆֆի Փուշիճյանը և Ռիտա Արսենյանը ունեն երեք զավակ՝ Ռոսիո, Թիակո, Թալին՝ ուսանող: Գարոլինա Փուշիճյանը և Ալբերտո Պրեսանը ունեն երեք զավակ՝ Ֆելիպե, Ռամիրո, Խուլիա՝ երեքն էլ ուսանող: Լիլիանա Սարաֆյանը և Վիկտոր Մանուել Արսլանյանը ունեն երեք զավակ՝ Ագուստինա՝ բժշկուհի, Միքայելա՝ գծանկարչության ծրագրող, Մանուել՝ ճարտարագետ: Վալերիա Սարաֆյանը և Գաստոն Աբրահամյանը ունեն երկու զավակ՝ Վալենտինա և Խուան Պաբլո՝ ուսանողներ: Սիլվինա Սարաֆյանը և Գուստավո Կիզիրյանը ունեն երկու զավակ՝ Գաթալինա և Վիկտորյա: Ֆերնանդո Պալասանյանը և Նաթաշա Տուրասոն ունեն երկու զավակ՝ Բեռնարդո և Բարբարա՝ ուսանող (Սան Պաուլո, Բրազիլիա): Մելինա Պալասանյանը և Վարդան Հորիկյանը ունեն երկու դուստր՝ Մարթինա և Օլիվիա՝ ուսանող (Սան Պաուլո, Բրազիլիա):

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԻՎԱՌ ՀՈՐԻԿՅԱՆԻ ԾՈՌՆԵՐԸ 

Գուստավո Գուչիքյանը և Ռոքսանա Պոնաչին ունեն չորս զավակ. Թաթինա՝ նորաձևության ծրագրող, Անտոնելա՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր, Դենիս՝ գովազդի արվեստի բակալավր, Դիեգո՝ ուսանող (ԱՄՆ): Ռիկարդո Գուչիքյանը և Պաոլա Գոլալիժոն ունեն երեք զավակ. Սոֆյա՝ Վեբ կայքի կազմավորման բակալավր, Լուկաս՝ ձեռնարկների ղեկավարման բակալավր, Իգնասիո՝ գծանկարչության ծրագրի բակալավր: Գրասիելա Գուչիքյանը և Պաբլո Սակրանիչնեն ունեն երկու զավակ՝ Գրետա՝ համալսարանական, Վիգո՝ ուսանող: Ֆերնանդո Հորիկյանը ունի երեք զավակ՝ Փիլար (ԱՄՆ), Ագուստին, Ամելիա՝ ուսանողներ: Վիվիանա Հորիկյանը և Լևենտե Արանժոն ունեն երկու դուստր՝ Վալենտինա և Նիքոլետ՝ ուսանողներ (ԱՄՆ): Մարիլուս Հորիկյանը և Դանիել Վանեսքեհեյանը ունեն երկու զավակ, Մելինա՝ հագուստի ծրագրող, Լուգաս՝ հաշվապահ, համալսարանի դասախոս: Վարդան Հորիկյանը և Մելինա Պալասանյանը ունեն երկու դուստր՝ Մարթինա, Օլիվիա՝ ուսանողներ (Սան Պաուլո, Բրազիլիա): Մաթիաս Հորիկյանը և Ջեսիկա Չավեսը ունեն մեկ զավակ՝ Էմիլյա: Մարիա Ֆլորենսիա Հորիկյանը և Խավիեր Ռոդրիգեսը ունեն երեք զավակ՝ Սոֆյա, Խոակինա, Թոմաս: 

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻՍԻԱ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԾՈՌՆԵՐԸ

Նիգոլաս Պալասանյանը և Մարիա Վիկտորիա Կոթիեր Գամբոն ունեն մեկ զավակ՝ Գանտելարիա: Մարիանա Պալասանյանը և Ալեքսիս Քեմանճիօղլուն ունեն երկու զավակ՝ Վարդան և Դելֆինա: Մարիա Լաուրա Պալասանյանը և Ռոդրիգո Բիլբաոն ունեն երեք զավակ՝ Ֆրանսիսկո, Իզաբելա, Սիմոնա՝ ուսանողներ (Մեքսիկա):

ՉՈՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ

ՊՈՂՈՍ ԵՎ ՍՐԲՈՒՀԻ ՊԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹՈՌՆԵՐԻ ԹՈՌՆԵՐԸ 

 Ռոդրիգո Նահապետյանը և Սիլվինա Ալբորնոսը ունեն զավակ՝ Պրանտոն Պարգև, համալսարանական ուսանող (ԱՄՆ): Ծնողների պես Ռոդրիգոն ևս աջակցում է Հայաստանում գործող «Վասն Հայրենյաց» շարժմանը: Նրա ընտանիքի հովանավորությամբ է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում ծածանվում հայոց եռագույնը: Լուսիանա Նահապետյանը և Գրեգորիո Գամպուրյանը ունեն երեք զավակ՝ Լուսերո, Ֆրանսիսկո, Թերեսիտա (ուսանողներ): Ալեքս Նահապետյանը և Տորա Փերեսը ունեն երեք զավակ՝ Միլո, Նոայ, Լունա (ԱՄՆ): Ալեքս Նահապետյանը հեղինակել է «Յաւերժական Հայաստան» աշխատությունը, որը ներկայացնում է պատմական վավերաթղթեր, մանրանկարչության բացառիկ նմուշներ: Գիրքը հրատարակվել է մի շարք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Ալեքսը նույնպես աջակցում է «Վասն հայրենյաց» շարժմանը: Նրա ընտանիքի հովանավորությամբ է Հայաստանի Լոռու մարզի Արծնի գյուղում ծածանվում հայոց եռագույնը: Բաուլա Պալասանյանը ունի զավակ՝ Լոլա:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՆԱԶԵԼԻ ՉԱԹԱԼՃԻՔՅԱՆԻ ԹՈՌՆԵՐԻ ԹՈՌՆԵՐԸ 

 Ֆեդերիկո Մուրադյանը և Վալերիա Մաստրոնարդին ունեն զավակ՝ Իգնասիո Մուրադյան Մաստրոնարդի:

 ՏԻԳՐԱՆՈՒՀԻ  ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԻՎԱՌ ՀՈՐԻԿՅԱՆԻ ԹՈՌՆԵՐԻ ԹՈՌՆԵՐԸ

 Թաթիանա Գուչիքյանը ունի երկու զավակ՝ Ուլիսես և Թոպիաս: Տենիս Գուչիքյանը և Սանդիագո Տանելօղլուն ունեն դուստր՝ Ավրորա Տանելօղլու: