Ծովակ Պաղպուտարյան

ԾՈՎԱԿ ՊԱՂՊՈՒՏԱՐՅԱՆ
Ջութակահարուհի Ծովակ Պաղպուտարյանը ծնվել է 1975թ. Դամասկոսում: 1987թ. ավարտել է Ազգային միացյալ վարժարանը, 1993թ.՝ «Շահպանտար» դպրոց -ճեմարանը, 1999թ.՝ Դամասկոսի համալսարանի բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն գրականության բաժինը: 2001թ. ավարտել է Դամասկոսի երաժշտական բարձրագույն համալսարանը: 2003թ. ստացել է ֆրանսերեն գրականության բաժնի «Master 1» մագիստրոսի վկայական: 1988-1990թթ. նվագել է Արաբական երաժշտության ուսումնարանի Կամերային երաժշտության նվագախմբում: 1990-1993թթ. նվագել է աշակերտական նվագախմբում: 1996 թվականից ի վեր՝ Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի անդամ: 2015-2016թթ. նվագել է «Մարի» կանանց նվագախմբում: 2017-2018թթ. մասնակցել է «Պարոք» փառատոնին: 2017-2018թթ. եղել է Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի (AllArmenian Orchestra) անդամ: 2020թ. նշանակվել է Դամասկոսի Ազգային միացյալ ճեմարանի տնօրեն: 2000-2018թթ. դասավանդել է Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանում: 2002-2004թթ.՝ Դամասկոսի համալսարանում ֆրանսերենի դասախոս: 2001թ.-ից ի վեր՝ ջութակի ուսուցիչ «Սոլհի ալ-Ուատի» երաժշտանոցում: 2011թ.-ից ի վեր՝ Դամասկոսի համալսարանի երաժշտության բարձրագույն ուսումնարանում ֆրանսերենի դասախոս: 2014-2020թթ.՝ երաժշտության ուսուցիչ «Տաուհեդ ալ-Ատապ» ճեմարանում: 2017-2020թթ.՝ ջութակի ուսուցիչ «Շապիպեթ Ասատ» երաժշտանոցում: ՀՄԸՄ-ի անդամ է, 1997թ. եղել է Դամասկոսի մասնաճյուղի սկաուտական խմբապետ: Դամասկոսի Համազգային մշակութային միության անդամ է: 1998թթ.՝ Համազգային համալսարանականների հանձնախմբի անդամ: 2001-2003թթ. մասնակցել է Համազգայինի երաժշտական դասընթացներին: 2020թ.՝ Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։