Խուան Պաբլո Գեչիդջյան

Արգենտինահայ հայտնի գործարար, Կարապետ Չալյանի ծոռը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն (2002-2019թթ.) «Կոնվերս Բանկ ՓԲԸ» գլխավոր գործադիր տնօրեն (2007-2019թթ.) «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ (2009- 2019թթ.) :
2002թ. ընտանիքով տեղափոխվել և մինչև 2019թ. բնակվել է Հայաստանում: Հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Ամուսնացած է Լաուրա Ռոխասի հետ: Ունի չորս զավակ՝ Մերսեդես (փաստաբան), Գվատալուպե (ճարտարագետ), Թոմաս (տնտեսագիտության բակալավր), Վիկտորիա (համալսարանական): Էդուարդո Գեչիդջյանը և Սիրվարդ Մորոյեանը ունեն երկու զավակ՝ Պաբլո Մարտին (ճարտարագետ), Րաֆֆի (ձեռնարկների ղեկավարման և տնտեսագիտության բակալավր, Հ.Բ.Ը.Մ. Երիտասարդների հանձնախմբի անդամ): Գրիգոր Գեչիդջյանը և Վիկտորիա Հոզիկյանը ունեն մեկ զավակ՝ Էռնեստո: Էռնեստոն և Պատրիսիա Սաուլոն ունեն երկու դուստր՝ Ֆլորենսիա (հագուստի մոդելավորող), Ագուստինա՝ անգլերենի ուսուցչուհի: Կարապետ Գեչիդջյանը և Անա Թուճյանը ունեն մեկ զավակ՝ Մարիանո (ձեռնարկների ղեկավարման բակալավր):
Գեչիդջյան ընտանիքը Բուենոս Այրեսում հայտնի է իր բարեգործությամբ և հայրենասիրական նախաձեռնություններով: 1930-ականներին հիմնադրված, հետագայում արդիականացված գործատունը շարունակում է աշխատել նոր շնչով: Գեչիդջյանների նոր սերունդները, իրենց մեծ հոր օրինակով դիմագրավելով կյանքի բոլոր փորձություններին, այսօր նորանոր կամքով և հպարտությամբ շարունակում են նախնիների պատգամը: