Եփրեմ Ղըլըքեհիշյան (Քեշիշյան)

ԵՓՐԵՄ ՂԸԼԸՔԵՀԻՇՅԱՆ ( ՔԵՇԻՇՅԱՆ)
Ծնվել 1898թ. Հաճընում: Օսմանյան բանակ զորակոչվելուց և վերահաս սպանդից (որին զոհ գնացին հարյուրավոր հայ ընտանիքներ) խուսափելու նպատակով մի քանի հայրենակից երիտասարդների հետ Եփրեմը բռնեց աքսորի ճամփան: Նրանք հասան Ադանա, հետո՝ Մերսին նավահանգիստ, ուր ստիպված էին որպես լողորդներ ծպտված մնալ Արգենտինա մեկնող նավի վրա: 1913թ. նրանք հասան Բուենոս Այրես: Տարիներ անց Եփրեմը ամուսնացավ Լուսածին Թովմայանի հետ, ունեցան երկու զավակ՝ Հարություն Մարտին և Հակոբ Հակոբոս (1928-1972):