ԵՂԻՍԱԲԵԹ ՊԱԼԱՊԱՆՅԱՆ

1920 թ. Հաճընի անկումից հետոմոտ 2000 գերի տարան Սուրբ Հակոբի վանք: Նրանց մեջ էր Հաջի աղայի կինը՝ Եղիսաբեթը՝ հաճընցի կանանցից եզակի փրկվածներից մեկը; Չեթեները կանանց բազմաթիվ խմբերի տանում էին մի վայր,որը կոչվում էր «Դօնուզ Սեքիսին», հետո նրանց հանձնում չանտրներին: Այդ գիշատիչները սկզբում նրանց տանջում էին, ապա կացնի ու սվինների հարվածներով սպանում: Բալաբան մայրիկը այս խմբում էր: Կանայք մարդասպաններին տալիս էին իրենց մազերում թաքցրած բոլոր ոսկիները, զարդերը և աղաչում գնդակահարությամբ սպանել՝ տառապանքներից ազատվելու համար: Այդ վայրենիները նրանց շարում էին մեկը մյուսին սեղմած՝ որպեսզի մեկ գնդակով միանգամից բոլորին սպանեն: Բալաբան մայրիկ ընկել էր վիրավոր: Երեկոյան, երբ ոճրագործները հեռանում են, Եղիսաբեթը մեռելների մարմինների տակից մի կերպ դուրս է պրծնում՝ տձաևացած, հանում մահացածների վրայի հագուստները, հագնում և փախչում թաքնվելով մոտակա քարայրում, որտեղ էլ հանդիպում է մյուս վերապրող կանանց: 15 օր անտառներում թափառելուց հետո հասնում Սսի Թլան: Իր միակ որդուն՝ Սարգսին գտնելուց հետո նա գաղթել է Ֆրանսիա և բնակվել Շասում: Եղիսաբեթը որպես ծննդավայրի հուշ մինչ իր կյանքի վերջ պահում է գաղթի շորերը: Տարիներ անց Եղիսաբեթը այդ հագուստներով լուսանկարվում է: