Ահարոն Գրքաշարյան

ԱՀԱՐՈՆ ԳՐՔԱՇԱՐՅԱՆ
Վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
Ահարոնի հայրը՝ Հայկազ Գրքաշարյանը, ծնվել է Հաճընում, 1898թ.: Հայկազը փոքր հասակում կորցրել է հորը, 1915թ. ջարդի ժամանակ ընտանիքը աքսորվել է Սիրիայի անապատներ, անցել Լիբանան, որտեղ Հայկազը հաճախել է Ամերիկյան որբանոց, սովորել է ատամնաբուժություն, ամուսնացել և ունեցել է հինգ երեխա: Ահարոն Գրքաշարյանը ծնվել է 1933թ. Գրախանում (Սիրիա): 1946թ. Գրքաշարյան ընտանիքը ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Ահարոնը 1951թ. ընդունվել և 1957թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել է Կիրովականի Քիմիական կոմբինատի հիվանդանոցում որպես վիրաբուժ: 1960թ. գործուղվել է Լենինգրադի
բժիշկների կատարելագործման ինստիտուտ: Այնուհետև աշխատել է Երևանի 8-րդ հիվանդանոցում որպես վիրաբույժ: 1975թ. Փարիզ տեղափոխվելուց հետո Ահարոն Գրքաշարյանը ևս 18 տարի աշխատել է Փարիզի «JEAN VERDIER» պետական հիվանդանոցում որպես վիրաբույժ: