Վերապրածներ

1927թ.հիմնադրվեց Հաճըն հայրենակցական միությունը:1928թ. սկսեց տպագրվել <<ՀԱՃԸՆ>>ամսագիրը:Հաճընցիների կողմից հիմնադրված ավելի քան հիսուն նմանատիպ միություններ էին գործում բազմաթիվ երկրների մայրաքաղաքներում և քաղաքներում, որտեղ նրանք սփռվել էին 1915-16թթ. և 1920թ. ջարդերից հետո ՝ Սիրիա, Պաղեստին, Իրաք, Եգիպտոս, Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Հարավային և Հյուսիսային Ամերիկա, Խորհրդային Հայաստան…:
1927թ. մայիսի 30-ին Չիկագոյի հաճընցիները համագումար կազմակերպեցին Ռոչեստրում, որին մասնակցում էին աշխարհի բոլոր միություններից եկած նպատվիրակներ, որոնք միավորվեցին մեկ համակարգի՝ Հաճընի հայրենակցական ընդհանուր միության մեջ:Նստավայրը դարձավ Չիկագոն, որպես պաշտոնաթերթ ընդունվեց <<ՀԱՃԸՆ>> ամսագիրը, որը լույս էր տեսնում Մարսելում:1933թ. միության նստավայրը և տպագրվող ամսագիրը տեղափոխվեցին Բուենոս-Այրես, որտեղ գտնվում է հաճընցիների ամենամեծ համայնքը:
Հաճըն հայրենակցական ընդհանուր միության ներդրումների շնորհիվ առաջին Նոր Հաճըն թաղամասը կառուցվեց Խորհրդային Հայաստանում ՝ Նուբարաշենում:
Հետագայում Բեյրութում կառուցվեց Նոր Հաճըն թաղամասը: