ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայում հաճընցիները հաստատվեցին Կիլիկիայի անկումից հետո:Հիմնականում բնակվում էին Փարիզում, Մարսելում,Շասսում:Փարիզի հաճընցիների թիվը կազմում էր մոտ 121 հոգի, թեւ նրանց մեջ կային նաև ավելի հին գաղթականներ:Հաճընցիները հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ դերձակագործ էին, կոշկակար, սափրիչ և այլն: Մարսելի հաճընցիները հիմնականում բանվորներ էին: Շասսում բնակվողների թիվը մոտ 25 էր, նրանք աշխատում էին տեղի երկաթաձուլարանում:Մարսելի հաճընցիների թիվը մոտ 29 անձ էր, իսկ Փարիզում բնակվողների թիվը՝ 121 անձ:
Հաճըն հայրենակցական միության Վերաշինաց միությունը, դոկտոր Ստեփան Թերզյանի և տիկին Մուրատի Պոյաճյանի նախաձեռնությամբ 1927 թվականին հիմնեց մասնաճյուղ, որը շատ մեծ աշխատանք էր կատարում հաճընցիական գաղափարների պահմանման գործում:
Հաճըն հայրենակցական միության Վերաշինաց միությունը ստեղծվել է 1928թ. Սարգիս Ալթունյանի և տիկին Մուրատի ջանքերով:Մարսելում առաջին անգամ հրատարակվեց ՚՚Հաճըն՚՚ ամսագիրը՝ դարձյալ նրանց ջանքերի շնորհիվ: