ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ

Հաճընցիները հիմնականում համախմբված էին Մոնտեվիդեոյում, նրանց թիվը կազմում էր 164 անձ, որոնք Ուրուգվայ գաղթել էին Կիլիկիայի հանձնումից հետո:
Նպարավաճառությամբ,դերձակությամբ,կոշկակարությամբ,վաճառականությամբ էին զբաղվում:Նրանք բավականին բարեկեցիկ էին ապրում ՝ շնորհիվ իրենց աշխատասիրության և քրտնաջան աշխատանքի:Հաճըն հայրենակցական միության ՈՒրուգվայի մասնաճյուղը հիմնվել է 1930թ. և եռանդով իրականացրել է համահաճընյան բազմաթիվ ձեռնարկներ: