ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Հյուսիսային Ամերիկա 1883-ական թթ. գաղթած առաջին հաճընցիները Հակոբ Էլլեզյանն ու Բարսեղ Գոփուշյանն էին: 1884թ. ուսանելու նպատակով Ամերիկա մեկնեց Վեր. Սարգիս Տեվիրյանը՝ եղբոր հետ:1887թ. Ամերիկա գնացած Հակոբ Ռեճեպյանը ուսանելուց հետ վերադարձավ Հաճըն:1895թ. Սարգիս Տեվիրյանը ընտանիքով վերջնականապես գաղթում է Ամերիկա, 1896թ. նրա ջանքերով այնտեղ են հաստատվում նաև Կերթմենյանները:Նյու Յորքում հաճընցիների թիվը կազմում էր 81 անձ, որոնք զբաղվում էին կոշկակարությամբ, դերձակությամբ, խոհարարությամբ, ծաղկավաճառությամբ, գորգագործությամբ և գորգավաճառությամբ:Հաճըն հայրենակցական Վերաշինաց միության Նյու Յորքի մասնաճյուղը բացվում է 1927թ:Վոթրթաունում, Բոստոնում հաճընցիների թիվը կազմում էր 52 անձ:Նրանք հիմնականում արհեստավորներ ու վաճառականների էին:Չիկագոյի հաճընցիների թիվը կազմում էր 31 անձ:Հաճընի անկումից հետո հաճընցիների թիվը հետզհետե ավելանում է:Տնտեսական առումով հաճընցիների դիրքը բավականին ամուր էր :Նրանք համախմբված էի Հաճըն հայրենակցական միության գաղափարների շուրջ ,և նախանձախնդրորեն իրենց մասնակցությունն էին բերում հաճընյան գաղափարների իրագործմանը:Փասադենայի և Լոս Անջելեսի հաճընցիների թիվը կազմում էր 226 անձ:Նրանք նույնպես հայտնի արհեստավորներ ու վաճառականներ էին, բժիշկներ ու փաստաբաններ:Հաճըն հայրենակցական Վերաշինաց միության Լոս Անջելեսի մասնաճյուղը հիմնադրվել է 1928թ.:Միությունը ճաշկերույթների, դաշտահանդեսների, սգահանդեսների, ցրեկույթների միջոցով իր շուրջն էր համախմբում հաճընցիներին՝ վառ պահելով հաճընցիական ոգին:1934թ-ից Միության Կեդրոնական վարչությունը գտնվում էր այստեղ, իսկ 1936թ.-ից այն փոխադրվեց Մարսել:Փասադենան և Լոս Անջելեսը Հյուսիսային Ամերիկայի հաճընցիների հիմնական կենտրոնատեղին են եղել: