ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Միջագետքն անցավ Անգլիայի հովանավորության տակ, Միջագետքի անապատներում ծվարած հայ գաղթականությունը, այդ թվում՝ հաճընցիներ, համախմբվեցին Բաղդադում:Հաճընցիական գաղութը բաղկացած էր 347 հոգուց, որոնց մեջ կային նաև շարեցիներ և ռումլուցիներ:Հաճընցիները զբաղվում էին հացագործությամբ, կոշկակարությամբ, երկաթագործությամբ, հաշվապահությամբ, դերձակությամբ և այլ արհեստներով:Հաճըն հայրենակցական Վերաշինաց միության Բաղդադի մասնաճյուղը հիմնադրվեց 1923թվականին:Միության բուն նպատակն էր. օգնել կարիքավոր ընտանիքների երեխաներին՝ հոգալով նրանց ուսման ծախսերը, և ամենակարևորը՝ գտնել արաբական անապատներում, արաբ ընտանիքներում պահվող հայ երեխաներին, փրկել մահմեդականացումից և ապահովել նրանց հետագա կյանքը: