ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Բրազիլիայում հաճընցիների թիվը կազմում էր 315 անձ:Հիմնականում ապրում էին Սան Պաուլո քաղաքում:Զբաղվում էին տարատեսակ արհեստներով. սափրիչագործություն, խանութպանություն, վաճառականություն, դերձակություն, կոշկակարություն:Կային նաև մեքենագործներ և կոշիկի գործարանատերեր:1920թ. Հաճընի անկումից հետո , վերապրող հաճընցիների մի նոր խումբ է հաստատվում Սան Պաուլոյում և հարակից շրջաններում: Սկզբնական շրջանում՝ զբաղվելով ներկարարությամբ և լիմոնադի արտադրությամբ, հաճընցիները հետագայում բավականին ազդեցիկ դիրք գրավեցին Սան Պաուլոյի տնտեսության մեջ:Հաճըն հայրենակցական միության մասնաճյուղը գործում էր բավականին ակտիվությամբ: