ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

Արգենտինա գաղթած առաջին հաճընցիները՝ Մանուկ Մութաֆյանը, Ռուբեն Գարատազյանը և Հովհաննես Մանկրյանն էին, որոնք 1909թ. հաստատվեցին մայրաքաղաք Բուենոս Այրեսում:Այնուհետ, 1911թ-ից հետո նրանց միացան մեծ թվով հաճընցիներ:Մինչ 1913թ. հաճընցիների թիվը մոտ 50 էր:Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ևս շարունակվեց նրանց արտագաղթը:1915թ. հիմնվեց ՞ՀԱՃԸՆ՞ ընկերությունը, որը հաճընահայ առաջին հայրենակցական միությունն էր:1920թ. Հաճընի անկումից հետո, վերապրողները մի նոր քարավան հանգրվանեց Բուենոս Այրեսում:1926թ. կազմվեց Երիտասարդաց միություն՝ ՛՛ՀԱՃԸՆ՛՛ ընկերության կողքին՝ նպատակ ունենալով համախմբել երիտասարդներին ազգային գաղափարների շուրջ:1928թ. վերջնականապես որոշում կայացվեց.՛՛ՀԱՃԸՆ՛՛ ընկերությունը վերանվանվեց Հաճըն հայրենակացական միության, որի գերխնդիրը դարձավ Մայր հայրենիքում Նոր Հաճըն անունով քաղաքի հիմնադրումը:1934թ. կազմվեց Տիկնանց Օժանդակ միությունը:Հաճընցիների թիվը հասավ 910-ի:Կորդոբայի մասնաճյուղը հիմնվեց 1930թ., որի գլխավոր նպատակը հաճընցիական գաղափարների տարածումն ու պահպանումն էր: Հաճընցիները հիմնականում զբաղվում էին կոշկակարությամբ, մսագործությամբ, դերձակությամբ :Կային մտավորականներ՝ Արամ Տումանյանը, Համբարձում Գեչիդջյանը, Կորդոբայում՝ Աբրահամ Էօլմեզը:Կային նաև բժիշկներ, վաճառականներ:Արգենտինահայ բոլոր հաճընցիներիե երազանքը , չնայած ներքին տարաձայնություններին, ի վերջո կատարվեց.1958թ. հիմնադրվեց Նոր Հաճըն քաղաքը Խորհրդային Հայաստանում: